Հանրակացարաններում փախստականներին սեփականաշնորհվեց այն տարածքները, որտեղ իրենք բնակվում են
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` ք․ Երևան, Շիրակի փողոց 2/32 և Մոլդովական 29/1, ՀՀ Կոտայքի մարզ, ք․ Աբովյան, Ուսանողական թաղամաս 4 (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան) շենքեր հասցեների Ադրբեջանից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմում են ներկայացրել Կոմիտե, որով խնդրել են իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով տրամադրել իրենց ընտանիքներին:
Նախագծով սեփականաշնորհման առաջարկվող, Կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ ք․ Երևան, Շիրակի փողոց 2/32 հասցեի շենքի 34 սենյակները սեփականաշնորհվել են, 18 սենյակներ՝ հանդիսանում են պետական սեփականություն, ք․ Երևան, Մոլդովական 29/1 շենքի 26 սենյակները սեփականաշնոհվել են, 117 սենյակներ՝ հանդիսանում են պետական սեփականություն, ՀՀ Կոտայքի մարզ, ք․ Աբովյան, Ուսանողական թաղամաս 4 (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան) շենքի 35 սենյակները սեփականաշնորհվել են, 57 սենյակներ՝ հանդիսանում են պետական սեփականություն։



