Դատախազությունը պահանջում է հшնցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու համար մեղադրվող Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ, 4 շարժական գույք

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վրթանես Սիմոնի Հակոբյանից (մեղադրվում է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության և հանցավոր կազմակեպության կողմից առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր իրացնելու համար) և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 1 անշարժ գույք՝ Երևան քաղաքում.
  • 4 շարժական գույք.

270 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930