ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից ստուգվել է ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակը:
168.am-ը Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեց, թե դրանք կոնկրետ ի՞նչ ծրագրեր են և հատկապես գյուղոլորտի ո՞ր ճյուղերին են վերաբերում։
Ապրիլի 13-ին, ժամը 20.30-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռոստովյան փողոցում վրաերթի է ենթարկել 62-ամյա Արմեն Պետրոսյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
«Սա չի նշանակում, որ «Սպայկա» ընկերությունը Գյուղնախարարության գործընկերը չէ, և սա չի նշանակում, որ մենք փնտրում ենք նոր խաղացողներ՝ «Սպայկայի» փոխարեն։ Մենք միշտ փնտրում ենք նոր խաղացողների, խրախուսում ենք նոր խաղացողների մուտքը, բայց ոչ թե մեկի հաշվին, այլ՝ որովհետև մենք դրա կարիքն ունենք»,- ասաց Գեղամ Գևորգյանը։
Ապրիլի 12-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Մովսես գյուղի հանդամիջյան ճանապարհին դուրս է եկել բանուկ մասից և շուրջ 60 մ գլորվել ձորը. 70-ամյա վարորդ Անատոլյա Ավալյանը տեղում մահացել է։
2019 թվականի ապրիլ ՀՀ ուժային կառույցների հիմնական առաջնահերթությունները• ԱԱԾ- ֆեյքերի դեմ որս («հաջողության» մաստեր կլաս)…
«Ինստիտուիցիոնալ բարեփոխումների մասին խոսելիս՝ երկու կարևոր բան եմ ցանկանում նշել, նախ՝ նախարարությունները պետք է համապատասխանեն տնտեսության պահանջներին, մասնավորապես՝ խնդիրն այն է, որ մեր նախարարությունները, գոնե գյուղատնտեսությունն այդպիսին է, երբ իրականացնում ենք ֆունկցիոնալ ուսումնասիրություններ, պարզվում է, որ ժամանակակից տնտեսությանը համապատասխանող բավարար կառույցներ չունի, այդ պատճառով էլ նախաձեռնել ենք ինֆորմացիոն վերլուծական կենտրոնի ստեղծման գործը, որի նպատակն է՝ իրականացնել շուկաների վերլուծություն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուրբաթ օրը, ժամը 20.00-ին ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Էջմիածին քաղաքի բնակչի սպանությունը:
Օրեր առաջ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեցին և հավանության արժանացան «Պետական տուրքի» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունները, որը, ինչպես այդ ժամանակ ներկայացվեց հանձնաժողովում, պաշտպանում է տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների շահերը:
Լիբանանի Ժունիե քաղաքում տեղի է ունեցել Հայ-լիբանանյան բարեկամության հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը:
Ցավոք, երկրի ուժայինները Նիկոլ Փաշինյանի ձեռքը գնալով պատանդ են դառնում։
Մահացել է ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի կինը՝ Անահիտ Բոստանջյանը:
Գերմանական «Ռոզա Լյուքսեմբուրգ» հիմնադրամը կազմակերպել է մեկօրյա համաժողով՝ «Մերժման և ճանաչման միջև. Հայոց ցեղասպանությունը պատմաքաղաքական բանավեճերի և հիշողության մշակույթի դիսկուրսում Գերմանիայում. անցյալը և ներկան» խորագրով:
ՌԾ ՔՀՑ-կառավարություն այս աշխատելաոճը մեծ հավանության էր արժանանում միջազգային տարբեր կառույցների կողմից: Չմոռանանք, որ հենց միջազգային կառույցների օգնությամբ էր, որ տարիների ընթացքում Հայաստանում ձևավորվեց քաղաքացիական հասարակություն:
«Զինանոց-2019» միջոցառման շրջանակներում ապրիլի 13-ին, ժամը 11.25-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 46-ամյա Դավիթ Դ.-ն։
ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչները մոմավառություն են կազմակերպել Սպիտակ տան առջև՝ ԱՄՆ նախագահին հիշեցնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի մասին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, ձերբակալվել է նույն գյուղի երկու բնակիչ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չեմ հոգնի կրկնել, որ միտքն է առաջընթացի միակ շարժիչը: Իսկ Հայաստանում մտավոր ահռելի պոտենցիալ կա: Վկան՝ կցված տեսանյութը»:
Էջմիածին քաղաքի տներից մեկում 81-ամյա տղամարդու սպանությունը կատարած անձինք հայտնաբերվել են եւ ձերբակալվել: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից. «Սպանություն կատարող անձինք երկուսն են՝ աղջիկ եւ տղա` 1990 թվականին ծնված Մ. Խ.-ն և 1971 թվականին ծնված Ղ. Մ.-ն»:
Սոցցանցում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության Նոր Նորքի բաժնում դաժան ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ Էդգար Ծատինյանը, ապա կուլ է տվել թմրանյութով տոպրակը, որն իբր ոստիկանները փորձել են «գրպանը գցել», այնուհետև տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այնտեղից՝ «Արմենիա» բ/կ, որտեղ ապրիլի 8-ին մահացել է:
Այսօր վաղ առավոտից «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ aysor.am-ի փոխանցմամբ՝ ընկերության աշխատակիցներին ուրբաթ երեկոյան տեղեկացրել են, որ աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Այսօր առավոտյան աշխատակիցները հրաժարվել են վերցնել ծանուցագրերը:
#SutNikol նախաձեռնության 9 անդամներ այսօր առավոտյան բերման են ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին: Այս տղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զ. Գաբրիելյանը:
Կյանքի 94-րդ տարում մահացել է ֆիզիոլոգիայի կամ բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Փոլ Գրինգարդը:
Երեք մարդ է զոհվել, եւս չորսը՝ տուժել ապրիլի 14-ին Նեպալի Տենցինգի եւ Հիլարիի անվան օդանավակայանում այն բանից հետո, երբ Twin Otter մակնիշի թեթեւշարժիչավոր ինքնաթիռը վերթիռի ժամանակ բախվել է գետնին կանգնած ուղղաթիռին:
Ապրիլի 15-ին, ժամը 04:42-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան փողոցի թիվ 81 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել, եթե հոգեբան չմոտենա իր հասցեով:
Քաղաքացին զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 116 թեժ գիծ հեռախոսահամարին և տեղեկացրել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տվել է հաշմանդամային սայլակ ստանալու հավաստագիր, բայց այն ստանալու գործընթացը ձգձգվում է:
Քիչ առաջ #SutNikol նախաձեռնության անդամներն ազատ են արձակվել Ոստիկանության Կենտրոնի բաժնից:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի hայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը, ազատվելով Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր սպասավորի պարտականություններից, ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: