Ապրիլի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը։
Տրանսպորտը և ճանապարհաշինարարությունն առաջիկայում կփոխանցվի Տարածքային կառավարման նախարարությանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ ամփոփելով նախարարության մեկ տարվա աշխատանքները և անդրադառնալով առաջիկա ծրագրերին։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ մերժել է Մանվել Գրիգորյանի գործով ներկայացված միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը: Այս մասին հայտնեցին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։ Երեք անձ ձերբակալվել է:
Հայաստանում քննարկումներ են ծավալվում հակակոռուպցիոն մարմնի երկու մոդելի շուրջ: Ըստ մի մոդելի՝ ձևավորվի անկախ հակակոռուպցիոն մարմին, որը կունենա կանխարգելման բաղադրիչ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենան փախցրել է 1977 թ. ծնված Տիգրան Ա.-ն, որը Երևան քաղաքի Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել է մեկ այլ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի մեղադրական եզրակացությունը հաստատվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից։ Վերջինիս խոսքով՝ մեղադրական եզրակացությունը երեկ ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած սահմանախախտի:
Նորքի տուն-ինտերնատի բնակիչ Ռուբեն Կճանյանը խնդրել է Պաշտպանի աջակցությունը սրտի անվճար ստենտավորման հարցում։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ երկրի Ազգային տոնի առթիվ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապրիլի 22-ի աշխատանքային օրը չի նախատեսում տեղափոխել. ապրիլի 22-ը կլինի աշխատանքային օր:
Ապրիլի 16-ին, ժամը 23.40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 38-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառերին. 39-ամյա վարորդ Արմեն Շահբազյանը տեղում մահացել է:
Թերթին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել գյուղապետարանում անցկացված ստուգումներից։ Մասնավորապես, որոշ ժամանակ առաջ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները ստուգումներ են անցկացրել եւ հայտնաբերել վարչարարական խախտումներ։
Ապրիլի 17-21-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, ապրիլի 17-ին առանձին վայրերում` ինտենսիվ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Ապրիլի 16-ին` ժամը 19:44-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Հայկավան գյուղից դեպի Ողջի գյուղ տանող ավտոճանապարհին՝ ավազի հանքերի մոտակայքում, հայտնաբերվել է ական:
Ապրիլի 16-ին, ժամը 21:47-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ալիբեկ լեռնագագաթ տանող ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին՝ ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացու օրն ինչպե՞ս եք նշելու, պատգամավորներից մեկն ասել է` կառնավալ ենք անելու, իսկ դո՞ւք․ հարցրինք Փաշինյանի` կոռուպցիայի գծով նախկին խորհրդական, պատգամավոր Արեն Մկրտչյանին։
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հիդրոօդերևութաբանական ծառայությունը, որը կազմակերպչաիրավական տեսակով ՊՈԱԿ է, կառավարության կառուցվածքի փոփոխություններով արտակարգ իրավիճակների նախարարությունից անցնում է բնապահպանության նախարարությանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանի եղբորորդու` արդեն Ֆրանկլին Գոնսալես անունով հայտնի դարձած Նարեկ Սարգսյանի դատական նիստը Չեխիայում կկայանա ապրիլի 21-ին: Գրել էինք, որ ապրիլի 4-ին մեկ նիստ արդեն տեղի էր ունեցել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի դեպ, անցյալ տարվա ապրիլի 16-ի մասին տեսանյութում երեւում է, որ փշալարերի առաջ կանգնած հստակ խոստացել էի, որ ոստիկանների աշխատավարձը կբարձրանա:
Անգամ այն ժամանակ, երբ ահավոր լարվել էին Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները, երբ կրկին օրակարգում էր հայտնվել հարցը, Սերժ Սարգսյանն էլի չգնաց այդ քայլին։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ցեմենտի արտադրությամբ զբաղվող արդյունաբերական հսկաները՝ «Արարատ ցեմենտ»-ը եւ «Հրազդան ցեմենտ»-ը, փակման վտանգի առաջ են կանգնած:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ուղիղ 1 ամիս առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց «Ժողովուրդ» օրաթերթում նախաքննության տվյալները հրապարակելու առիթով: Ու մինչ քննություն է ընթանում՝ պարզելու, թե ինչպես են մարտի 1-ի աղմկահարույց գործի հանրային դեմքերի ցուցմունքները հայտնվել մեր ձեռքի տակ, կշարունակենք հատվածաբար ներկայացնել դրանք:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ դահլիճում «Իմ քայլի» եւ ԼՀԿ-ի միջեւ «ռազբորկան», մեր տեղեկություններով, շարունակվել է Էդմոն Մարուքյանի աշխատասենյակում: Մխիթար Հայրապետյանն այնտեղ է գնացել հաշիվ մաքրելու եւ պատասխան պահանջելու Մարուքյանից՝ իրեն ուղղված «դու ո՞վ ես» արտահայտության համար: Մեզ չհաջողվեց մանրամասներ իմանալ, սակայն Մարուքյանն ասաց․ «Չհասկացվածության պահ էր, եկել էր պարզաբանեինք»:
Ավագ Երեքշաբթի ավետարանական ընթերցանությամբ հիշատակվում է «Տասը կույսերի» առակը (Մատթ. 25:1-13), որը հորդորում է նմանվել իմաստուն կույսերին և պատրաստ լինել Տիրոջ հրաշափառ Գալստյանը:
70 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Ջորջիա Էնջելը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձոր քաղաքի բենզալցակայաններից մեկի աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ:
Համաձայնեք, որ կյանքը հիանալի պարգև է, որն անպայման պետք է վայելել։ Արդյո՞ք մենք մեր կյանքի յուրաքանչյուր օրն ընդունում եք որպես պարգև, որը պետք է վայելենք, թե հակառակը՝ բոլորովին անտարբեր եք նոր օրվա հանդեպ։