Բաժիններ՝

Դեսպան Աթաբեկյանը մասնակցել է հայ-լիբանանյան բարեկամության առաջին հուշակոթողի բացման արարողությանը

Լիբանանի Ժունիե քաղաքում տեղի է ունեցել Հայ-լիբանանյան բարեկամության հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը:

Հանդես գալով ողջույնի խոսքով՝ Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը նշել է, որ հայ-լիբանանյան բարեկամության այս առաջին պաշտոնական հուշարձանը գալիս է խորհրդանշելու իրական և խորքային բարեկամության այն բազմաթիվ վկայությունները, որոնք սփռված են Լիբանանի ողջ տարածքում:

Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Լիբանանի կառավարության և խորհրդարանի անդամներ, լիբանանյան քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, քաղաքապետեր, համայնքային, քաղաքական, կրոնական և մշակութային կառույցների ղեկավարներ, երկրի հասարակական-քաղաքական և լրատվական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930