Eagle Eye Armenia-ն Shedu ComicS-ի և Tv9-ի հետ համատեղ ներկայացնում է անիմացիոն ֆիլմ՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին:
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանի՝ իրեն առեւանգելու վերաբերյալ հայտարարության հիման վրա հարուցված քրեական գործով Սամվել Ալեքսանյանը դեռևս չի հարցաքննվել։
Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագծի վերաբերյալ հարցեր են քննարկվել հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի հանդիպման շրջանակում:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի նախաձեռնությամբ ապրիլի 16-ին Շիրակի մարզպետարանում անցկացվեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ֆինանսավորմամբ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի ընթացքի քննարկում:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ապրիլի 13-ին, ժամը 15.30-ին, Արամի փողոցի 21 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 2000 թ. ծնված Ազատ Հ.-ին։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Գ. Դ.-ն ընկերոջ՝ Հ. Ռ.-ի և դստեր ամուսնու` Մ. Մ.-ի հետ նախնական համաձայնության են եկել` ավազակային հարձակմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի ընտանիքին պատկանող գույքը հափշտակելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։
Սահմանադրական դատարանի դատավորի արդեն նախկին թեկնածու Գոռ Հովհաննիսյանը չի հասկանում ԱԺ-ի կողմից իրեն չընտրելու պատճառները, քանի որ, իր խոսքով, ՍԴ դատավորի պաշտոնի համար ինքն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացրել էր և բավարարում էր նախապայմաններին:
ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհակալական նամակներ է ուղարկել Հայաստանի երեք նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 16-ին ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինին:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ապրիլի 16-ին մասնակցել է «Ոստիկանության օրվա» 101-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին և տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխիղճ և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի 11 ծառայողների պարգևատրել ՀՀ արդարադատության նախարարի շնորհակալագրով:
«Եվրոպական կոնվենցիայում կան մի քանի հոդվածներ, որոնցում նշված է, որ մարդը պետք է իրավական առումով պաշտպանված լինի, դրա համար չարժե հրապարակայնորեն նսեմացնել որևէ աշխատողի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Նորագավիթի մաքսատանը տեղի ունեցած միջադեպին՝ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Մարդու իրավունքների պաշտապանը հրապարակել է ուղեցույց ջրամատակարարման ոլորտում սպառողների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Այն կազմվել է Պաշտպանի աշխատակազմի դիտարկումների, Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքների հիման վրա։
Սույն թվականի ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի և ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի աջակցությամբ ԱԺ-ում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ նվիրված Մարդու իրավունքների ազգային օրակարգին:
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Լոռի» ջրօգտագործողների ընկերության իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու փաստի առթիվ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Հայաստանի Հանրապետության Ոստիկանության բոլոր ծառայողներիդ՝ ջերմորեն շնորհավորելով Ոստիկանության օրվա առթիվ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա 101-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին: Մինչ այդ Ոստիկանության ծառայողները հանդեն են եկել հանդիսավոր շքերթով:
Ապրիլի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, շրջայց է կատարել հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերի մարտական հենակետերում:
ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ հրապարակել է Պողոսյանի գտնվելու վայրն ու հասցեն: Հյատարարության մեջ մասնավորապես ասված է.
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցում են ապրիլի 16-ից 19-ը Մոսկվայում անցկացվող ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահին առընթեր ռազմատնտեսական համագործակցության հարցերով աշխատանքային խմբի նիստին:
«Կապույտ մազերով աղջկա՝ Ասյա Խաչատրյանի ու իմ դատը, մեկ տարի է՝ ընթանում է, ընդ որում, ինձ մեղադրում են նրա համար, որ ես ասել եմ՝ Ասյան եղել է Բաքվում: Ու սրա համար պահանջել է 500.000 դրամ ու հրապարակային ներողություն: Չնայած իր Ֆեյսբուքի էջում էր գրված Բաքվում իրենց քեֆերի մասին: Հարյուրավոր նկարներ ևս կան»,- լրագրողների հետ հանդիպման […]
Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և օդանավակայանից տեղափոխվեց ոստիկանություն։
«Երկար մտածում էի, թե տարին ինչպե՞ս բնութագրեմ, հանկարծ հիշեցի տիեզերական նկարիչ Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդա» կտավը։ Մինչև հիմա կռիվներ են գնում՝ դա տղամարդո՞ւ, թե՞ կնոջ դեմք է։ Եվ հետո, ասում են՝ կախված է քո տրամադրությունից. եթե ուրախ ես նայում նկարին՝ քեզ թվում է, թե ժպտում է, իսկ եթե տրամադրությունդ ցածր է, քեզ թվում է՝ նկարը տխուր է»։
Ապրիլի 16-ի ցերեկը, 17-21-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 17-ին առանձին վայրերում ինտենսիվ։
«Հայաստանը հիմա դրա հետ կապված խնդիրներ է ունենալու»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե նախագիծն ընդունվի, Հայաստանը դատապարտվող երկրներից է լինելու:
Խխորին ափսոսանքով և տխրությամբ տեղեկացա երեկ Փարիզում կատարվածի մասին:Փարիզի Աստվածամոր տաճարը՝ համաշխարհային արվեստի գլուխգործոցը, Ֆրանսիայի պատմության վկան, Փարիզի խորհրդանիշը…
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիշեցնում ենք, որ վաղը, հատկապես առավոտյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ»։
Ապրիլի 13-ի երեկոյան ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Էջմիածնի Մաշտոցի փողոցի 10-րդ շենքի բնակիչներից մեկը հեռախոսազանգերին չի արձագանքում, նրա բնակարանը տակնուվրա է արված, ավտոտնակի դռները բաց են, մեքենան էլ ներսում չէ։
Պարզվել է, որ Աշտարակի խճուղու սկզբնամասում բախվել են «ՎԱԶ-2106», «Honda CRV», «Nissan Teana», «ԳԱԶել», «Toyota Camry» և «Mercedes C 6.3» մակնիշների ավտոմեքենաները:
Այսօր՝ ապրիլի 16-ին, հայտնի ռեփեր Տիմատին Երևանում գտնվող «Էրեբունի» ԲԿ-ում է։