Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 900 մլն դրամից ավելի գումար է հատկացրել ազգային, կամերային, դասական ոլորտներին, Արցախի խնդիրներին, տարբեր կրթական հարցերի, և միայն 0,3 տոկոսը՝ փորձարարական ինչ-որ մի միջոցառման: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ կազմակերպված «ՀուԶանք ուԶանգ» ներկայացմանը, որի համար ԿԳՄՍ նախարարությունը տրամադրել է 2,7 մլն դրամ:
ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին տեղյակ չէ՝ արդյոք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՉՀ քաղաքացի՞ է, թե՞ ոչ: Այս մասին այսօր Մամուլի ազգային ակումբում «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բեդրիխ Կոպեցկին:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 6-ին, ժամը 16.00-ին, Սեյրան Աբգարյանը հայտնաբերվել է
Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հասարակայնության հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանին, ով հաստատեց, որ նշված վայրում միջադեպ է տեղի ունեցել:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի մի քանի ներկայացուցիչներ առոչինչ են որակել ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի կողմից Աբրահամ Խաշմանյանին հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու փաստը:
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» Հարևանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի» նախագծի կնքմանը:
Քննչական կոմիտեն ստացել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանին առնչվող երկու քրեական գործերը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:
ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է ծխելը սահմանափակող օրենքի նախագիծը: Չնայած հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հիմնավորումներին՝ նախարարը շարունակում է հավանություն չտալ առողջապահական նախագիծը տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկելու որոշմանը: Նախարարը նման կարծիք հայտնեց «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագծի քննարկումից առաջ:
Տարեցների խնամքի, գիշերօթիկ հաստատությունների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի գործող այսօրվա համակարգերը հուսահատության համակարգեր են: Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մանկատների շրջանավարտներին բնակարանային աջակցության համար միջոցներ տրամադրելու որոշման նախագծին:
Ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգում ընդգրկված 1000 ընտանիք կդառնա նպաստառուների համար կայուն եկամտի ստեղծմանն ուղղված համակարգի շահառու: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին հետաքրքրում է՝ ինչո՞ւ են ՀՅԴ անդամները սկսել աղմկել։ Նա, սակայն, ունի նաև դրա պատասխանը: Ըստ նախարարի՝ նրանք սկսեցին աղմկել, որովհետև տապալել են այս ոլորտին առնչվող բոլոր նախագծերը։
Ոստիկանական պատ և նստացույց՝ ԿԳՄՍ նախարարության դիմաց
«Ինչո՞ւ 1.5 տարի առաջ Արայիկ Հարությունյանն արկղերը քրգործերով չլցրեց». ՀՅԴ երիտթևի անդամը հակադարձում է
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստ է հրաժարական տալ այն ժամանակ, երբ կկարծի, թե իր լիազորությունները բավարար չի կատարում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ բողոքող ուսանողները Կառավարության շենքի մոտ իրենք բողոքը ներկայացնելուց հետո շարժվեցին դեպի ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ՝ հայտարարելով անժամկետ նստացույց: Նրանք պահանջում են Արայիկ Հարությունյանի հարաժարականը։
Արայիկ Հարությունյանը մտադիր է նախարարություն տարված արկղերը լցնել քրեական գործերով և ետ ուղարկել. ուղիղ
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի դեմ բողոքող ուսանողները շարժվում են դեպի նախարարություն և հայտարարել են, որ պատրաստվում են նստացույցի։
«Սկսում ենք երթ և նստացույց, կաթվածահար ենք անելու Արայիկ Հարությունյանի ղեկավարած նախարարության աշխատանքը». ակցիայի կազմակերպիչ
«Արայիկ Հարությունյանը նախարարությունում համասեռամոլի է ընդունում, իսկ հիմա արհամարհում է ուսանողի ձայնը». ակցիայի մասնակից
«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանն այսօր թղթից պատրաստված ինքնաթիռներ էր բերել Կառավարության շենքի մոտ՝ ի նշան բողոքի։
«Այն ժամանակ քաղաքում շրջում էր հեծանիվով, այսօր միլիոններ է ծախսում». ակցիայի մասնակից
Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությանը:
«Արայիկ Հարությունյանն անցավ կարմիր գիծը». բողոքի ակցիայի կազմակերպիչ
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևանում գործող մանկապարտեզներից մեկից կատարված կողոպուտի դեպքի մի շարք հանգամանքներ:
2020 թվականի հունվարի 1-ից 30 %-ով կբարձրանա մտավոր և հոգեկան խնդիրներ (այդ թվում՝ աուտիզմ) ունեցող անձանց խնամքի ու սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների նվազագույն աշխատավարձը։
2013 թվայանին զորամասում մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, այսօր Կառավարության շենքի մոտ պահանջում է բացահայտել որդու սպանությունը։ Նրա պնդմամբ որդին ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են։
«Այդ ֆիլմի ֆինանսավորումը պարոն նախարարի խայտառակությունն է»:
Հայաստանում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը կանցկացվի նոյեմբերի 14-ից 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ: