Բաժիններ՝

Կառավարությունը հավանություն տվեց Ոստիկանության մասին օրենքում փոփոխությունների օրինագծին

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում հարցը ներկայացրեց Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը:

«Նախագծի նպատակը խոշտանգումները կանխելու կամ բացահայտելու նպատակով ոստիկանության շենքերի մուտքերին և ելքերին, ինչպես նաև ոստիկանության ստորաբաժանումների՝ հարցաքննության և օպերատիվ հարցումների համար նախատեսված տարածքներում տեսաձայնագրող տեխնիկական միջոցներ տեղադրելու և տեսաձայնագրում իրականացնելու համար իրավական բավարար հիմքերի ամրագրումն է»,- ասաց Սարգսյանը:

Նախագծի ընդունումը լրացուցիչ երաշխիք կհանդիսանա խոշտանգումների, անմարդկային կամ այլ վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերը կանխելու ու բացահայտելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս