«Ո՞նց կարող էր Արթուր Մեսչյանն այս խայտառակության անմիջական մասնակիցը լինել և կամազ-գազելների դիմաց շինթույլտվություններ բաժանել»
ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պա՞րզ է չէ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կոռուպցիոն արիշ-վերիշների մասին վաչապետ Փաշինյանն առնվազն տեղյակ է եղել, եթե ոչ անմիջական մասնակից կամ անմիջական հրահանգող: Բայց գլխավոր հարցը, ավելի շուտ` ողբերգությունը, այլ տեղ է. Արթուր Մեսչյանը, մեր մաեստրոն, իր երգերով մի ողջ ազգի ոգեշնչած մտավորականը ո՞նց կարող էր ընկնել սրանց խելքին:
Ո՞նց կարող էր Արթուր Մեսչյանն այս խայտառակության անմիջական մասնակիցը լինել և կամազ-գազելների դիմաց շինթույլտվություններ բաժանել: Ինչի՞ համար մաեստրո… Ինչի՞ համար էր պետք մի ողջ կյանք ապրել փառք ու պատվով, և նման պատմության մեջ ընկնել: Չէ որ իր երգերով մեզ սովորեցնում էր` …Եվ խոզերի առջև ստիպված դու չես սփռի մարգարիտները…»:
Պա՞րզ է չէ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կոռուպցիոն արիշ-վերիշների մասին վաչապետ Փաշինյանն առնվազն տեղյակ է եղել,…
Gepostet von Mihran Hakobyan am Donnerstag, 28. November 2019