
Դերասանուհի Տատյանա Դորոնինան տեղափոխվել է հիվանդանոցում

ԽՍՀՄ ժոովրդական արտիստուհի եւ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի (ՄԽԱՏ) նախագահ Տատյանա Դորոնինան հայտնվել է հիվանդանոցում, հաղորդում է «Դնի.ռու»-ին:
Նրա հոսպիտալացման պաշտոնական պատճառը հայտնի չէ: Նշվում է, որ դերասանուհին ավելի քան 20 կիլոգրամ նիհարել է սթրեսի պատճառով: Բացի դրանից, Դորոնինան դադարել է կապի մեջ մտնել բարեկամների եւ գործընկերների հետ, գրել է հրատարակությունը: «Որքան հասկանում եմ, գրեթե այս ամբողջ տարին նա գտնվել է սաստիկ սթրեսի մեջ: Այժմ նա իրեն լավ է զգում: Նա վերականգնվում է հոսպիտալում»,- պատմել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Անդրեյ Չուբչենկոն:
Ամռանը թատրոնի դերասանները տեսաուղերձ էին հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Տատյանա Դորոնինային գեղարվեստական ղեկավարի պաշտոնին վերադարձնելու պահանջով: Տատյանա Դորոնինան թատրոնի եւ կինոյի խորհրդային եւ ռուս դերասանուհի է, թատերական ռեժիսոր: Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Մեկ անգամ եւս սիրո մասին», «Երեք բարդի Պլյուշչիխայում», «Խորթ մայրը» եւ «Ավագ քույրը»: Նա Գորկու անվան Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար է աշխատել 1987-ից մինչեւ 2018 թվականը: