
Ալեքսիս Օհանյանը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին

Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին: Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան դիմել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին, աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին մուտք գործել himnadram.org կայք և այնպես անել, որ իրենց քարտից ամեն ամիս գումար փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
«Ինչպես կասեք, Նիկոլ Փաշինյան»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ալեքսիս Օհանյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետի կոչին:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ևս ընդունել է Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղարկած մարտահրավերը:
You got it, @NikolPashinyan https://t.co/I6REaf85Tc
— Alexis Ohanian Sr. ? (@alexisohanian) November 28, 2019