
Օձեր՝ Երևանում, Եղեգնաձորում, Եղվարդում ու Առինջում. մեկ օրում փրկարարները բռնել են 4 շահմար և 2 գյուրզա

Հունիսի 21-22-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում և Առինջ գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 4 շահմար, 2 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: