
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել՝ Դեմետրիս Խրիստոֆիասի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ նախկին նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի մահվան առնչությամբ:
Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ մեծ է Դեմետրիս Խրիստոֆիասի ներդրումը Կիպրոսի ժամանակակից պատմության մեջ` որպես կիպրացի բարեկամ ժողովրդի իմաստուն առաջնորդի և իր հայրենիքի նվիրյալ զավակի:
«Հայաստանում մեծ գնահատանքով են հիշում Դեմետրիս Խրիստոֆիասի ավանդը հայ-կիպրական եղբայրական կապերի խորացման և ամրապնդման գործում: Հայ ժողովրդի բարեկամի բարի հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում:
Ընդունեք խնդրեմ խորին ցավակցություններս, ինչպես նաև անկեղծ զորակցության խոսքերս փոխանցեք Դեմետրիս Խրիստոֆիասի հարազատներին ու մտերիմներին»,- ասվում է նախագահի ցավակցական հեռագրում: