Ոսկե զարդի հափշտակության դեպք է բացահայտվել
Մայիսի 28-ին մայրաքաղաքի ոսկու առևտրի կենտրոններից մեկում խաբեությամբ զարդ էին հափշտակել։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։
Դեկտեմբերի 9-ին, ժամը 17-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Չարենցավանում բնակվող 26-ամյա մի երիտասարդ։
Նա Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Երիտասարդը խոստովանական բացատրություն է տվել, ապա ներկայացվել է Կենտրոն և Նորք-Մարաշ քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: