Սոցիալական ցանցերում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Սևանա լճից ջուր խմելուց հետո կենդանիները սկսել են ուռել ու սատկել:
Հուլիսի 5-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 5-ին ժամը 15.30-ից մինչև ժամը 19.00-ն դադարեցվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների, Գաջեգործների փողոցի թիվ 40 ա, 74 ա շենքերի, Դավիթ Բեկի փողոցի թիվ 74/1, 74/2 շենքերի, Դավիթ Բեկի նրբանցքի, Դավիթ Բեկ 1-ին և 2-րդ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:
Պոլսո Հայոց պատրիարքարանում հուլիսի 5-ին հրավիրվել է Կրոնական ժողով, որը նախագահել է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Այսօր հուլիսի 5-ին, ժամը 12:55-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Գյումրիում:
Մեր այցը հայոց արքաների դամբարան առանձնահատուկ խորհուրդ ունի: Դա և՛ հարգանքի տուրք է մեր նախնիների հիշատակին, և՛ մեզ համար անանց արժեքների՝ հայոց պետականության ամրապնդման, մեր ժողովրդի դարավոր պատմության ընթացքում ստեղծված հսկայական ժառանգության պահպանման կարևորության ընդգծումը, ինչպես նաև մեր հանձնառությունը՝ շարունակելու հայ ժողովրդի հարատևման ու զարգացման, հզոր և կայուն Հայաստան ունենալու համար մեր ջանքերը:
Հուլիսի 5-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 6-10-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Այսօր Հանրապետական կուսակցության անդամները՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, խորհրդանշական այցելություն կատարեցին Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող հայոց արքաների դամբարան։
Սիրելի՛ հայրենակիցներ, Սահմանադրության մեջ արտացոլված է սոցիալական, իրավական ու ժողովրդավարական պետություն կերտելու մեր դարավոր նպատակադրումն ու երազանքը:
Հայաստանն աշխարհում ամենաանվտանգ երկրներից մեկն է: ՀՀ ոստիկանությունն ու ուժային կառույցներն ամեն ինչ անում են երկրի անվտանգությունն ապահովելու համար:
Սահմանադրության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պետական ու քաղաքական գործիչ Էդուարդ Եգորյանի որդուն՝ փաստաբան Տիգրան Եգորյանին: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել այն մեծ ավանդը, որը լուսահոգի Էդուարդ Եգորյանն ունեցել է հայոց անկախ պետականության, Հայաստանի երրորդ հանրապետության կայացման գործում: Նախագահը նշել է, որ Է. Եգորյանն անուրանալի ներդրում է ունեցել նաև անկախ Հայաստանի առաջին՝ […]
Հուլիսի 5-ին, ժամը 08:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային ֆինանսական 28-րդ կոնգրեսի շրջանակում հուլիսի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի և ՌԴ ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլլինայի առանձնազրույցը։
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Սարգսյանը շնորհավորել է ներկաներին Սահմանադրության օրվա, ինչպես նաև բարձրագույն զինվորական կոչումներ և դասային աստիճաններ ստանալու առթիվ: Իր խոսքում նա խորհրդանշական է համարել, որ հերթական կոչումներն ու դասային աստիճանները շնորհվում են Սահմանադրության օրը:
Մենք չենք կարող այսօր չհիշեցնել Արմեն Սարգսյանին, որ ինքը ՀՀ-ում չի եկել գործուղման կամ հարկադիր հանգստի, այլ ունի շատ կոնկրետ պարտականություններ, որոնք պիտի իրականացնի՝ ուզի կամ չուզի: ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ AntiFake.am-ի և «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հ/կ-ի #Պահպանեք_Սահմանադրությունը(#Save_Constitution) խորագրով խորհրդանշական ակցիայի ժամանակ այս մասին ասաց հ/կ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը:
ՀՀ նախագահն այսօր հրամանագրեր է ստորագրել զինված ուժերի եւ ԱԱԾ ծառայողների պարգեւատրելու մասին։
Թուրքիայի քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է հուլիսի 4-ին Ստամբուլում կայացած Կ. Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններին:
Հայ ժողովուրդը, իրեն ուղեցույց դարձնելով հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները, հետամուտ լինելով ազատատենչ նախնիների երազանքին՝ հայրենիքը դարձնել հզոր, ինքնիշխան, բարեկեցիկ և սերունդների համար ապահով երկիր, դեռևս երկու տասնամյակ առաջ այս օրը՝ հուլիսի 5-ին, ընդունեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որն էլ դարձավ մեր անկախ պետականության կարևորագույն խորհրդանիշը:
Հայաստանում ծխախոտի շուկայում կրկին գնաճ է սկսվել:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն այն միակ իրավական հենքն է, որից ածանցվում է ամբողջ հանրային իշխանության լեգիտիմությունը,- հայտարարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ շնորհավորելով Սահմանադրության օրվա կապակցությամբ։
Հուլիսի 3-ին Եվրոպական խորհրդարանն ընտրեց նոր ղեկավար։ Իտալացի սոցիալ-դեմոկրատ Դավիթ-Մարիա Սասոլին 2.5 տարով դարձավ ԵՄ նոր պառլամենտի ղեկավար։
Վրաստան-Հայաստան պետական սահմանին՝ Մառնեուլիի շրջանի Կաչագան գյուղի հարակից տարածքում այրվել են թփուտներ:
Կա Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին՝ սուրբ Էջմիածին կենտրոնով։ Կա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Կա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն։ Կա Արամ Ա կաթողիկոսը։
Հայ ժողովուրդը հենց այս հավատամքն է ամրագրել 1995թ. հուլիսի 5-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրության նախաբանում։ Այնուհետև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը երկու անգամ արմատական փոփոխությունների է ենթարկվել` հավատարիմ մնալով այս հավատամքին։
Հուլիսի 4-ին, ժամը 22:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թուֆենկյան հյուրանոցից դեպի Թումանյան քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
»Հետաքրքիր մանրամասներ են հայտնի դառնում «Իմ քայլում» «հավատաքննություն» անցած մարզպետների հետ հանդիպումից:
Հուլիսի 4-5-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Հունիսի 1-ին տեղի ունեցած առողջապահական խորհրդի հայտնի նիստի արձանագրությունը մինչ օրս չկա. քար լռություն է:
Օրեր առաջ ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Վահրամ Փափազյան փողոցի բնակիչ, 61-ամյա տղամարդն իր տնամերձ հողամասում ապօրինի աճեցնում է կանեփ:
«Օրենքով գող» Մերաբ Քալաշովին պահել են «Զվարթնոց» օդանավակայանում և ցանկանում են արտահանձնել Ֆրանսիային: