Բաժիններ՝

«Տղերք, շնորհավորեք ձեր գործընկերներին, շնորհքի եւ հարաբերությունների հարց է». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հուլիսի 3-ին Եվրոպական խորհրդարանն ընտրեց նոր ղեկավար։ Իտալացի սոցիալ-դեմոկրատ Դավիթ-Մարիա Սասոլին 2.5 տարով դարձավ ԵՄ նոր պառլամենտի ղեկավար։

Մտածում էի, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ղեկավարը կշնորհավորի իր գործընկերոջը՝ հաշվի առնելով խորհրդարանական ձեւաչափով Եվրոպական Միության հետ տարիների գործընկերությունը։

Դե, անգամ քաղաքականության մեջ կան բնական երեւույթներ, որ տեղի պետք է ունենան ինքստինքյան, by default.

Անցավ երկու օր։ Ստիպված հիշեցնում եմ։ Տղերք, շնորհավորեք ձեր գործընկերներին, շնորհքի եւ հարաբերությունների հարց է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս