«Ներկայիս իշխանությունը եկավ իշխանության՝ մատնացույց անելով նախկինների կոռուպցիոն ռիսկերը, համատարած կոռուպցիան և գումարների բաշխումը խնամի-ծանոթ-բարեկամների մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ուռոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը:
ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժինը վարույթ է ընդունել տաքսու վարորդի նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին տրվել է ավելի քան 113 մլն դրամի խրախուսում։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են մարզպետարանից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին Գյումրիում գտնվելու ընթացքում չնախատեսված այց է կատարել ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է այդտեղ իրականացվող ավտոմեքենաների մաքասազերծման գործընթացին, զրուցել ավտոներկրողների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերն ու խնդիրները:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայում այրվում է «Ապաչի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող տոնածառը:
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը թույլատրող թիվ 2019-1447 օրենքը:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրակացրել է ուսումնասիրություն կոմիտեի գործունեության (բացառությամբ՝ պետական միջոցների կառավարման և ձևավորման) որոշակի ոլորտների օրինականության և արդյունավետության նկատմամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց է կատարել Գյումրի:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի Շիրազի փողոցի թիվ 42 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Դեկտեմբերի 26-ին համացանցում տեսանյութեր էր հրապարակվել, ուր երևում է, թե ինչպես է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից իջնող տղամարդը ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնում տաքսու վարորդ տարեց մի տղամարդու։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, «Սովրեմեննիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկին հողին կհանձնեն Մոսկվայի Նովոդեւիչիե գերեզմանատանը՝ ռեժիսոր Մարկ Զախարովի շիրիմի կողքին՝ թիվ 5 տեղամասում:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Վահե Մելոյանը, ով չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ամփոփելով տարին՝ անդրադարձավ նաև հացադուլի մեջ գտնվող կալանավորի հարցին։
Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-29-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 30-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լուսյա Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով 168.am-ի հարցին, թե սոցցանցերում դիտարկվող ատելությունն ինչպիսի՞ դրսևորումներ կստանա եկող տարի, ասաց. «Այդ մարդիկ պատժվելու են տարբեր ձևերով: Իրենց գեներացված ատելությունը հենց իրենց էլ հարվածելու է: Բոլորն իրար են խառնվել՝ կին-տղամարդ, փոքր ու մեծ, այդպես չի կարելի վարվել, իսկ վատ բառապաշար ունեցող կանանց սպառնում է նաև մազաթափությունը»:
«Նիկոլ Փաշինյանն իր վրա դրված միսիան կատարեց, նա եկավ և կտրեց մեր կապը հնի հետ, տիեզերքում դա կանխորոշված էր, նա ավարտեց իր միսիան: Սակայն նրա կադրային քաղաքականությունն ինձ դուր չի գալիս: Նրա կողքին դավաճաններ կան, ու եթե նա իր քաղաքականությունը չվերանայի՝ 2020 թվականի աշնանը քաղաքական լուրջ փոփոխություններ՝ իշխանափոխություն կլինի»:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ պայքարին ուղղված և օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, բացահայտել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով և վատնման եղանակով հափշտակություն կատարելու դեպք:
Հայաստան մատակարարված բազմաֆունկցիոնալ գերժամանակակից Սու-30 ՍՄ կործանիչները հասել են խորհրդանշական մի օր՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ծննդյան օրը:
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է:
Երևանի Պռոշյան փողոցում վթարից հետո Mercedes-ի վարորդը, որը ծեծի էր ենթարկել մեկ այլ տարեց վարորդի, բերման է ենթարկվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Գյումրի քաղաքի հյուրանոցներում և հյուրատներում ազատ տեղեր չկան:
Երկրպագուները ծաղիկներ են բերում Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի մոտ՝ ի հիշատակ թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկի, որը կյանքից հեռացավ դեկտեմբերի 26-ի երեկոյան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Հայաստանի Հանրապետությունում տեղակայված արագաչափ սարքերը ըստ վայրերի (2019 թ․ դեկտեմբերի 27-ի դրությամբ)
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 13:14-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2019 թվականին ոլորտում եղած ձեռքբերումները, առանձնացրեց դատաիրավական և հակակոռուպցիոն ռազմավարությունները և դրանցից բխող գործողությունների ծրագրերը:
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Երևանի Պռոշյան փողոցում վթարից հետո Mercedes-ի վարորդը ծեծի ենթարկում տաքսու տարեց վարորդին, ոտքով հարվածներ հասցնում նրան։
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մեկնաբանել է սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է Երևանի Պռոշյան փողոցում տեղի ունեցած վթարից հետո «Մերսեդես»-ի վարորդը ծեծում տաքսու տարեց վարորդին:
Ղազախստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ նախնական տվյալներով Ալմաթի-Նուր-Սուլթան մարդատար ինքնաթիռի վթարից տուժածների և զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան:
Ցանցում տեսանյութ է հայտնվել Ալմաթիում Bek Air ավիաընկերության Fokker 100 մարդատար ինքնաթիռի կործանման վայրից: