Գյումրու հյուրանոցներում և հյուրատներում ազատ տեղեր չկան. Նիկոլ Փաշինյանը Բալասանյանի հետ շրջեց քաղաքում
Գյումրի քաղաքի հյուրանոցներում և հյուրատներում ազատ տեղեր չկան: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքում շրջայցի ընթացքում ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
«Գյումրու քաղաքապետը վստահեցնում է, որ հյուրանոցներում և հյուրատներում, ըստ էության, տեղ չկա, և ծանրաբեռնված են: Փաստորեն, մաքսատան տեղափոխման որոշումը դրա վրա ունի որոշակի ազդեցություն, որովհետև այլ երկրներից մեքենա ձեռք բերելու նպատակով մարդիկ գալիս են Հայաստան, և հիմա կենտրոնը դարձել է Գյումրին»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ շրջում էր քաղաքի հիմնանորոգված փողոցներով: