Բաժիններ՝

Գալինա Վոլչեկին հողին կհանձնեն Նովոդևիչիե գերեզմանատանը՝ Մարկ Զախարովի շիրիմի կողքին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, «Սովրեմեննիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկին հողին կհանձնեն Մոսկվայի Նովոդեւիչիե գերեզմանատանը՝ ռեժիսոր Մարկ Զախարովի շիրիմի կողքին՝ թիվ 5 տեղամասում: Այդ մասինՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայի քաղաքապետարանի մի աղբյուր

«Գալինա Վոլչեկին հողին կհանձնեն Նովոդեւիչիե գերեզմանատանը՝ Մարկ Զախարովի շիրիմի կողքին: Հարեւանությամբ արտիստներ Օլեգ Տաբակովի եւ Լեոնիդ Բրոնեւոյի շիրիմներն են»,-ասել է գործակալության զրուցակիցը: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է դերասան Սերգեյ Գարմաշը, «Սովրեմեննիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկի հետ հրաժեշտը, որը մահացել է դեկտեմբերի 26-ին 86 տարեկան հասակում, տեղի կունենա դեկտեմբերի 29-ին, հուղարկավորությունը կկայանա Նովոդեւիչիե գերեզմանատանը: Թատրոնում ճշտել են, որ ԽՍՀՄ ժողովվրդական արտիստուհուն կարելի կլինի հրաժեշտ տալ կիրակի օրը ժամը 10:00-ից մինչեւ 13:00-ը՝ հիմնական բեմի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս