Նոյեմբերի 27-ին, ժամը 15:09-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայկ Հովսեփյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկում՝ արկղի մեջ, հայտնաբերվել է նռնակ, որը տեղափոխվել է շենքի նկուղ:
Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 27-ին, ժամը 11.50-ին, Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղից ոստիկանության Մարտունու բաժին բերման է ենթարկվել 56-ամյա Սոսին Գ.-ն:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը համագործակցության հուշագիր է ստորագրել ԱՄՆ Հարավ-արևմտյան համալսարանի իրավաբանական դպրոցի (ֆակուլտետի) հետ, որի շրջանակներում արցախցի իրավաբանները հնարավորություն կունենան բարձրորակ կրթություն ստանալ տվյալ համալսարանում:
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 28-ի նիստում փոփոխություններ կատարեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N995-Ն որոշման մեջ՝ լիազորված անձի միջոցով քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու համար դիմելու հնարավորություն սահմանելով:
Զոհված զինվորների հարազատներն այսօր կրկին հավաքվել են Կառավարության շենքի մոտ, նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են հրապարակել այն փաստաթուղթը, որով մարտի 1-ի զոհերի հարազատներին պետական բյուջեից հատկացվել է 30 մլն դրամ։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 27-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. ՈՒՂԻՂ
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, նոյեմբերի 27-ին, ժամը 08.50-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 44-ամյա Էդիկ Չ.-ն, որը 2017 թ. հուլիսի 6-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Մալիում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ:
Զոհված զինվորների մայրերը Նիկոլ Փաշինյանից պահանջում են հրապարակել, թե 30 մլն դրամը բյուջեի ո՞ր տողով է տրվել Մարտի 1 ի զոհերի հարազատներին. ՈՒՂԻՂ
Նոյեմբերի 27-ին, ժամը 21:51-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ավտոմեքենան ընկել է Մասիս-Սիս ավտոճանապարհին հարակից ջրատարը:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն Հարությունյան, ակնհայտ է, որ էսօրվա ավագ դպրոցը, որտեղ աշակերտները ըստ հոսքերի պիտի նախապատրաստվեն բուհի ընդունելության քննություններին, ինչ-ինչ պատճառներով դեռևս չի կատարում իր վրա դրված խնդիրը, ու աշակերտները, կամա թե ակամա, ստիպված են պարապել կրկնուսույցների մոտ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 09:16-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Շիրակի ու Կոտայքի մարզերում տեղում է ձյուն: Lանջիկ-Գյումրի ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է նոյեմբերի 30-ին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կառավարությունը նախատեսում է 2022թ. ներդնել առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգ: Նախագիծն, ի դեպ, շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախատեսվում է սահմանել նոր հարկատեսակ՝ առողջության հարկ, չափն էլ՝ 6 տոկոս:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հոկտեմբերի 27-ի գործը քննած դատավոր Սամվել Ուզունյանը, որն, ինչպես տեղեկացրել էինք երեկվա համարում, անցնում է ԱԱԾ բացահայտած կաշառքի քրեական գործով, գնացել է թոշակի:
Նոյեմբերի 21-ին ոստիկանության Կապանի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Մի կնոջ բնակարանից հափշտակել էին չհչկիզվող պահարան, որի մեջ եղել էր 20․000 դոլար ու 30-ից ավելի ոսկյա զարդ։
ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Րաֆֆի Ասլանյանը Գևորգ Կոստանյանի մասին գրառում է արել:
ՀՀ վարչապետը նույնպես վիրավորում է մեզ, գրում է secoloditalia կայքը եւ պարզաբանում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 28-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 29-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Կարծում եմ, որ քաղաքապետը տարիներ շարունակ այնպիսի աշխատանք է կատարել, որ նրա մոտ հիշողության գիծը շատ զարգացած է։ Չեմ կարծում եմ, որ քաղաքապետը մի քանի բարերարի անուն-ազգանունը կմոռանար։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը որոշում է ընդունել Քրիստոսի մսուրի ոչ մեծ բեկորը Սուրբ հող վերադարձնելու մասին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նոյեմբերի 27-ին այցելել է Երևան քաղաքում գտնվող թվով 7 հրշեջ-փրկարարական ջոկատներ:
ՀՀ կառավարությունը կքննարկի տրիկոտաժի արտադրությամբ զբաղվող անհատ ձեռնարկատիրոջը մաքսատուրքից ազատման արտոնություն տալու հարցը:
Նոյեմբերի լույս 19-ի գիշերը ոստիկանության Ապարանի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Երեք հոգի մահակներով մտել էին Արագած գյուղի տներից մեկը, կապկպել 64-ամյա տանտիրուհուն, պահանջել ու վերցրել փող, ոսկեղեն, բանկային քարտեր և փախել։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց՝ ավազակության հատկանիշներով։ Ապարանի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը՝ համագործակցելով ԿՀԴՊ գլխավոր վարչության, Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի և […]
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:26-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 22ա շենքի մոտակայքում քաղաքացին վրաերթի է ենթարկվել:
Հայաստանի Հանրապետության կառավարությանը կքննարկի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը 475 747.6 հազար դրամ հատկացնելու մասին հարցը:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ արդեն որերորդ անգամ խուզարկել են մարդկանց բնակարանները, որոնք իշխանությունների կարծիքով, կապ ունեն իր հետ։