
Խոշոր հրդեհ Սևանի փողոցում. փրկարարները ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացուն դուրս են բերել բնակարանից

Հունվարի 2-ին, ժամը 15:00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 1/2 շենքի բնակարաններից մեկի բաց պատշգամբում, ինչի հետևանքով բնակարանում ստեղծվել է ծխապատ գոտի:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացուն դուրս են բերել բնակարանից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:12-ին, մարվել՝ 15:19-ին: Մասամբ այրվել է աթոռ և հնամաշ հագուստ: