Բաժիններ՝

Հետախուզվողները հայտնաբերվեցին «Զվարթնոց» օդանավակայանում

Դեկտեմբերի 31-ին, ժամը 19.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 31-ամյա Անդրանիկ Կ.-ն, որը նոյեմբերի 20-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:

***

Դեկտեմբերի 31-ին, ժամը 18.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հաշվառումից հետո բաժին բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Ալեքսանդր Ա.-ն, որը օգոստոսի 28-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս