Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. կան վիրավորներ. ԱԻՆ

Հունվարի 2-ին, ժամը 16:48-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան և Պուշկին փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Dodge» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վարդան Չ., ծնված 1991 թ.) բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:

Ուղևորներ՝ Արտակ Խ.-ն (ծնված 1980 թ.) և Արսեն Ա.-ն հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ Արսեն Ա.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ Արտակ Խ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն, մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը:

Տեսանյութեր

Լրահոս