Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. վիրավորների վիճակը ծանր է

Հունվարի 2-ին, ժամը 15:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Չարենցավան-Ֆանտան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Գրիգոր Գ., ծնված 1995 թ.) և «Mitsubishi Pajero iO» (վարորդ՝ Մհեր Բ., ծնված 1961 թ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև դուրս եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 7 մ սահել հարակից ձորակը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ Արեն Ն.-ն (ծնված 2019 թ.) հոսպիտալացվել են Չարենցավանի ԲԿ, այնուհետև Արեն Ն.-ն տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Փրկարարներն «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի մյուս ուղևոր Թագուհի Թ.-ին (ծնված 1985 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենայի վարորդը բուժօգնության է դիմել Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ։

Բժիշկները Արեն Ն.-ի և Թագուհի Թ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Գրիգոր Գ.-ինը՝ միջին ծանրության, իսկ Մհեր Բ.-ինը՝ բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս