Հայաստանի վարչապետը փաստացի հաստատել է այն լուրը, որ նա ներկայացրել էր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից։ Փաշինյանն այնտեղ հայտարարել էր, որ Հայաստանում հեղափոխությունից հետո 50 հազար աշխատատաեղ է ստեղծվել։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանն ապրիլի 29-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Մարատ Կոժաևին և ՆԳՆ վարչական ոստիկանության կոմիտեի նախագահի տեղակալ Ալիբեկ Կենիսպաևին:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է «Կոնվերս Բանկ»-ի բանկոմատներից հափշտակությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ՌԴ ևս մեկ քաղաքացու:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 29-ին, ժամը 14:06-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի 1-ին փակուղու տներից մեկում այրվում է օրորոց. կա տուժած:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության անձնակազմը, Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Տեր Շնորհք աբեղա Սարգսյանն ու իսպանահայ համայնքի ներկայացուցիչներն ապրիլի 24-ի այցելել են Տոլեդոյում բացված «Հայոց մշակութային ցեղասպանությունը. առաջ և հետո» լուսանկարչական ցուցահանդես, իսկ այնուհետև՝ Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու Տոլեդոյի թեմի «Կարիտաս» կազմակերպության նստավայրում հանդիպում ունեցել կազմակերպության տնօրինության հետ և երախտագիտություն հայտնել Իսպանիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ վերոնշյալ ցուցահանդեսի կազմակերպման համար:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Պարի միջազգային օրվա առթիվ հյուրընկալել է պարարվեստի գործիչներին:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն ապրիլի 29-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը։
Նուբարաշեն վարչական շրջանում 132 երեխաների առաջ իր դռներն է բացել նոր մանկապարտեզը:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 29-ին հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Շիրակի պետական համալսարանի քոլեջի «Սոցիալական աշխատանք» բաժնի երկրորդ կուրսի 16-ամյա ուսանող, գյումրեցի Լիլիթ Մուրադյանը դարձել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հատուկ հյուրը. Լիլիթը նախարարի ուշադրությունը գրավել էր կամավորության մասին իր առաջարկով՝ արձագանքելով Քաղաքացու օրվան ընդառաջ Զարուհի Բաթոյանի հայտարարած մրցույթին, որի շրջանակում 14-18 տարեկան պատանիները ներկայացրել են, թե ինչ կանեին, եթե մեկ օրով ստանձնեին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը:
Հայաստան ապրիլի 22-ից 26-ը այցելած ՄԱԿ-ի խաղաղապահ կարողությունների գնահատման փորձագետների խումբը գնահատել է Հայաստանի հայտագրած երկու մասնագիտացված խաղաղապահ կարողությունների` ինժեներական վաշտի և դաշտային հոսպիտալի անձնակազմի պատրաստության հնարավորությունները, տեխնիկական համալրվածությունը, տիրապետումը մարտավարական տարրերին, անձնակազմի ընդհանուր պատրաստվածությունը և այլն: Գնահատման արդյունքները կստացվեն մեկ ամսվա ընթացքում:
Ապրիլի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։
Նախորդ ուրբաթ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, այժմ՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը պարտվեց դատարանում: Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ամբողջությամբ բավարարեց «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վահան Զուրաբյանի հայցն ընդդեմ Թանդիլյանի:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գործող դեղատանը կատարված ավազակային հարձակման դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 29-ամյա բնակչին:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը պատրաստվում է առաջարկել կառավարությանը Ծաղկաձորի ճոպանուղու կառավարումը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից համայնքին, Զբոսաշրջության պետական կոմիտեին կամ այլ մարմնի հանձնելու մասին:
«Այն օրվանից, երբ «Սանիթեք» ընկերությունը ստանձնել է նաև մայրաքաղաքի մաքրության ապահովումը, ինչ-որ բա՞ն է փոխվել Երևանում: Քաղաքում ամեն ինչ նույնն է, նույնն են մարդիկ, նույնն է նաև ձեզ տրամադրվող գումարը, բայց քաղաքն այսօր լուրջ խնդիր ունի: Ի՞նչ է պատահել: Եթե անհրաժեշտություն կա և պետք է աշխատավարձ բարձրացնեք կամ նոր աշխատուժ ներգրավեք, ապա արե՛ք: Կարևորը քաղաքի մաքրությունն ապահովելն է»:
ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո քննվող մի շարք քրեական գործերի նյութերի ուսումնասիրության, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության ընթացքում պարզվել է, որ նշված քրեակատարողական հիմնարկում շարունակում են արձանագրվել արգելված առարկաների ապօրինի շրջանառության դեպքեր:
ՀԱՕԿ-ը ձեռնարկելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցները, ինչպես արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀԱՕԿ-ին պատճառված հնարավոր վնասների վերականգնման, այնպես էլ, որպես «Լեռնատուր» ՍՊԸ-ի մասնակից՝ հնարավոր վնասների վերակագնման ուղղությամբ:
Կովկասի բնության հիմնադրամը (CNF) վերջերս իրականացրեց 2019 թվականի առաջին փոխանցումները (մոտ 330 հազար եվրո) ՀՀ հետևյալ պահպանվող տարածքներին. «Խոսրովի անտառ» պետական արգելոցին (110 հազար եվրո), «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին (92 հազար եվրո), «Դիլիջան» ազգային պարկին (87 հազար եվրո) և «Արփի լիճ» ազգային պարկին (40,000 եվրո):
Սույն թվականի ապրիլի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու՝ ՊԵԿ քննիչի միջնորդությունը, միաժամանակ մերժել փաստաբանների գրավի միջնորդությունը։
«Կարծում եմ՝ այդ ամենի գնահատականը կտա ծառայողական քննությունը։ Մտածեք խնդրեմ, արդյո՞ք քրեակատարողական հիմնարկներում բան չի փոխվել։ Ես կարող եմ հրապարակել քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի հայտնաբերման մասով հարուցված քրեական ու վարչական գործերը, որը կարող եք համեմատության մեջ դնել նախկին իշխանությունների և նախկին բանտապետների ժամանակ եղած ցուցանիշների հետ»։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում 2019թ. ապրիլի 25-ին հաղորդում է ստացվել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության օպերլիազորի կողմից 2017 թվականից պարբերաբար ՀՀ քաղաքացուց որպես կաշառք գումարներ շորթելու վերաբերյալ:
Այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2287 անձ, ինչը 1247-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նրանցից 998-ը կալանավորված անձ են, 1302-ը՝ դատապարտյալներ։ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գերծանրաբեռնվածության խնդիր չկա։
Մայիսի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
«Սամվել, ես Օսիպյան Վալերին եմ, Երևանի Ոստիկանության վարչությունում եմ աշխատում, կարո՞ղ ես գալ, տղավարի խոսելու բան կա»,- պատմում է Սամվել Հովհաննիսյանը և հավելում, որ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանապետն առաջարկել է, որպեսզի Սարգիս Հովհաննիսյանն իր վրա վերցնի դանակահարությունը, և որ այդ կերպ ՀՀ ոստիկանապետը կկարողանա Սարգիսին օգնել, որովհետև, եթե եղբորորդուն օգներ՝ այն կդիտարկվեր՝ որպես խտրական վերաբերմունք։
Ոստիկանության համակարգում կադրային փոխատեղումների և կադրային կրճատումների մասին են խոսում: Ծառայողների շրջանում, ըստ 168.am-ի աղբյուրի, անհանգստություն ունեն հատկապես Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) աշխատակիցները:
Ապրիլի 27-ին, ժամը 00.40-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 21-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 59-ամյա Հովհաննես Հովհաննիսյանին, որը տեղում մահացել է:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով այս տարվա առաջին եռամսյակում նախարարության կողմից իրականացրած աշխատանքները, նշեց, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից ազատվել են 339 անձ, որից 41-ը՝ պայմանական վաղաժամկետով, 2-ը՝ հիվանդության պատճառով, 59-ը՝ համաներումով։