
Բուլղարիայի կառավարությունը Wizz Air-ն ընտրել է որպես Սոֆիան Երևանին կապող ավիաընկերություն

Բուլղարիայի կառավարությունը հունգարական Wizz Air-ն ընտրել է որպես Սոֆիա-Երևան-Սոֆիա ավիաչվերթն իրականացնող ավիաընկերություն: Այս մասին հաղորդում է Բուլղարիայի կառավարությունը:
Ընտրությունը կատարվել է համաձայն միջպետական համաձայնագրի, Եվրոպական միության օրենսդրության և Բուլղարիայի ազգային իրավանորմերի:
Ավիաընկերությունը շաբաթական երկուական ավիաչվերթ իրականացնելու պատրաստակամություն է հայտնել՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: Չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի մարտի վերջերից:
Ակնկալվում է, որ երկու երկրների միջև պարբերական չվերթերը կնպաստեն երկկողմ կապերի ամրապնդմանը, զբոսաշրջության և գործարար կապերի զարգացմանը: