
«Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է աշխատանքային քննարկում». Նարեկ Զեյնալյան

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ելնելով ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնժողովին հասցեգրված՝ «ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ին միացնելու որոշման վերաբերյալ շահառուների եւ բուժաշխատողների գրություններից եւ հաշվի առնելով հարցի հանրային հնչեղությունն ու կարեւորությունը, Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը 2020 թվականի մարտի 2-ին ժամը 12:00-ին կազմակերպում է աշխատանքային քննարկում՝ «ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ի միավորման գործընթացի խնդիրները» թեմայով»: