Բաժիններ՝

Ի գիտություն ներմուծողների՝ ՌԴ-ն սահմանափակումներ է կիրառում բժշկական որոշ ապրանքների հետ կապված

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներմուծում իրականացնող տնտեսվարողներին տեղեկատվություն է ներկայացրել: Նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ի գիտություն ներմուծում իրականացնող տնտեսավարողների,

Համաձայն ՌԴ կառավարության մարտի 2-ի որոշման` բժշկական նշանակության մի շարք ապրանքների հանդեպ մինչև ս.թ. հունիսի 1-ը սահմանվել է արտահանման ժամանակավոր արգելք Ռուսաստանի Դաշնությունից երրորդ և ԵԱՏՄ անդամ երկրներ։

Այս որոշումը չի տարածվում Ռուսաստանի Դաշնության կողմից միջազգային մարդասիրական օգնության շրջանակներում տրամադրվող և ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար տեղափոխվող ապրանքների վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031