
«Վիրավորված զինծառայողը պայմանագրային է, վիճակը նորմալ է». Արծրուն Հովհաննիսյան

Հայտնի է՝ ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի դեմ հայկական զինուժի գործողությունների արդյունքում վիրավորված զինծառայողի ինքնությունը՝ Կարո Ռուբենի Սիմոնյան: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Զինծառայողը պայմանագրային է, վիճակը նորմալ է»,- նշեց նա: