«Պարոն Մարուքյանը պարզապես ստել է ԱԺ ամբիոնից». Դիանա Գասպարյան
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ հետևորդներ,
Սույն թվականի մարտի 2-ին համացանցում տարածվեցին լուսանկարներ, որտեղ երևում էր, որ Էջմիածնի բնակիչներն իրենց նախաձեռնությամբ «ՈՉ-ի թաղում» են կազմակերպել: Դրանից անմիջապես հետո ինձ հետ կապվեցին մի քանի լրատվականներ, որոնց տվեցի պարզաբանումներ կատարվածի և քաղաքապետարանի արձագանքի մասին:
Այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է միջադեպին՝ նշելով, թե «Էջմիածնի քաղաքապետն ասում է՝ ես նորմալ եմ նայում դրան» (մեջբերում), մինչդեռ, օրինակ, 168.am-ին տված հարցազրույցում նշել եմ, որ «ինձ համար այդ ակցիան հաճելի չէր, այդ պատճառով էլ քաղաքապետարանն անմիջապես արձագանքել է, և համապատասխան բաժնի աշխատակիցներն ուղարկվել են. թե՛ քաղաքացիների հետ են բացատրական աշխատանքներ տարել, թե՛ տարածքը մաքրելու գործընթաց են նախաձեռնել (հարցազրույցի հատվածը տեղադրված է ստորև):
Հաշվի առնելով, որ գրեթե անհնար է «ես նորմալ եմ նայում դրան» և «ինձ համար այդ ակցիան հաճելի չէր» արտահայտությունները շփոթել, մնում է միայն փաստել, որ պարոն Մարուքյանը պարզապես ստել է ԱԺ ամբիոնից»:
Սիրելի՛ հետևորդներ,Սույն թվականի մարտի 2-ին համացանցում տարածվեցին լուսանկարներ, որտեղ երևում էր, որ Էջմիածնի…
Gepostet von Diana Gasparyan am Donnerstag, 5. März 2020