Եթե հնարավոր է մեզ ուղարկեք ասուլիսի տեսաձայնագրության վերնագիրը, որով այն տեղ է գտել մեր յութուբյան ալիքում, գուցե այդպես հնարավոր լինի գտնել: Նախապես շնորհակալություն:
Երևանի քաղաքային կյանք, անվտանգություն, կորոնավիրուս, կառավարության վարող քաղաքականությունը:
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատանքային պայմանները բարելավվել են։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» շահառուների շրջանակը, հատուցում տրամադրել նաև այն զինծառայողներին, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է հասցվել հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում:
Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է թույլատրել դեղերի ստացումը փոստային ծառայության միջոցով: «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քվեարկությամբ ստացավ 95 կողմ, 12 ձեռնպահ ձայներ:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով, մասնավորապես, առաջարկվում է զինվորական վարժանքներից և զորավարժություններից խուսափելու համար տուգանքի չափը բարձրացնել` 20 հազար դրամից դարձնելով 30 հազար դրամ:
Մարտի 3-ին, ժամը 20:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 42/6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 3-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ:
Հաշվի առնելով ամբողջ աշխարհում COVID-19 տեսակի կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքները, տարբեր երկրների կողմից սահմանված ուղևորների տեղաշարժի սահմանափակումներն ու ուղևորահոսքի մակարդակի նվազմանն առնչվող կոմերցիոն խնդիրները՝ որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես նվազեցնել իրենց չվերթերի հաճախականությունը, ինչպես նաև ժամանակավորապես չեղարկել որոշ ուղղությունների սպասարկումը:
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայությամբ 2020թ. փետրվարին քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից, ընդհանուր առմամբ, ստացվել է 76 զանգ՝ հունվարի 21 զանգի դիմաց․ զանգահարողների թիվն ավելի քան եռակի աճ է գրանցել:
Երեկ կեսօրին վայրեջք կատարած Միլան-Երևան չվերթի բոլոր՝ 69 ուղևորները ստուգվել են:
Քաղաքական հետք կա՞ Ձեր նկատմամբ սկսված այս դեմարշում՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»:
Այսօր փոփոխություն է տեղի ունեցել «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի խմբագրակազմում:
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և լուսանկար, որին կից գրել է, որ Վրաստանի վարչապետի կողմից որպես նվեր ստացել է կովկասյան զտարյուն հովվաշուն:
Երեխաները մեր ապագան են, իսկ մենք պարտավոր ենք ապահովել նրանց անհոգ մանկությունն ու ձևավորենք իրավագիտակից ու իրավահարգ քաղաքացի։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ, բացահայտել են թմրամիջոցի իրացման հերթական դեպքը։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները մարտի 2-ին օպերատիվ տվյալներ են ստացել, որ Աղայան փողոցի շենքերից մեկի բակում մի երիտասարդ կրակում է շների վրա:
«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանը հասարակության շրջանում կորոնավիրուսի հետևանքով խուճապ չի տեսնում, խուճապը, ըստ նրա՝ ավելի շատ վիրտուալ տիրույթում է:
Համաշխարհային մամուլն ապշել է Հայաստանի իշխանությունների կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդներից:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Գեղարքունիքի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես, պարզվել է, որ 2013 թվականին Գեղարքունիքի մարզպետարանի և Շորժա համայնքի ղեկավարի կողմից հիմնադրված ու փաստացի կառավարվող ընկերության միջև կնքվել է համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքների 38 միլիոն 941 հազար 580 դրամի կապալային պայմանագիր։
Գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ՝ բանկից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 34.800.000 ՀՀ դրամ գումար:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ս.թ. փետրվարի 5-ին 99 համարի միկրոավտոբուսի վթարի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 3-ին ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին՝ վերջինիս խնդրանքով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ի ժամը 19:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետների ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ (այսուհետ՝ Կենտրոն) կատարած մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմվել է մանրակրկիտ վերլուծություն:
Մարտի 3-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: