
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակն ունի գլխուղեղի, կրծքավանդակի, որովայնի սալջարդ. Վիճակը ծայրահեղ ծանր է

Գյումրիում մարտի 5-ին ծեծի ենթարկված 13-ամյա անչափահասը վիրահատվել է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը:
«Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց: Երեխան տեղում վիրահատվել է: Վիճակից ելնելով՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը գիշերը մեկնել է Գյումրի ու երեխային տեղափոխել Երևան:
Նա ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք։ Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք»,- գրել է Դերձյանը:
#ԹԱՐՄԱՑՈՒՄ❗️Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ…
Gepostet von Gev Derdzyan am Donnerstag, 5. März 2020