WCIT պաշտոնական բացումը կտրվի Հանրապետության հրապարակում կայանալիք համերգով, որին ելույթ կունենա Արմին վան Բյուրենը
Հոկտեմբերի 6-9-ը Երևանում սպասվող «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովը կմեկնարկի Հանրապետության հրապարակում կայանալիք համերգով։ ՏՏ մեծ իրադարձության պաշտոնական բացումը կտրվի հոկտեմբերի 6-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում։
Ինչպես հայտնում է համերգի կազմակերպիչ «Մեցցո պրոդաքշնը», համերգին ելույթ կունենան WCIT սիմֆոնիկ նվագախումբը, ապա տեխնո երաժշտության առաջատար DJ, հանրահայտ Արմին վան Բյուրենը։
«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։