Կլոպն աշխատավարձի 1%-ը կտա բարեգործությանը
                                    «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դարձել է «Common Goal» հիմնադրամի անդամ: Այս մասին գերմանացի մասնագետը հայտարարել է ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության ընթացքում, որի ժամանակ ճանաչվեց տարվա լավագույն մարզիչ:
«Ես հպարտ և ուրախ եմ հայտարարել, որ այսօրվանից հանդիսանում եմ «Common Goal»-ի անդամ: Սա հիանալի նախաձեռնություն է»,- նշել է Կլոպը:
«Common Goal»-ը հիմնադրամ է, որի մասնակիցները՝ ֆուտբոլիստներ և մարզիչներ, իրենց աշխատավարձի 1%-ը նվիրաբերում են բարեգործություններին: Այս հիմնադրամը ստեղծվել է 2017-ի օգոստոսին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Մատայի նախաձեռնությամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    