«Մոտավորապես այսպես են գնահատվում և կառավարվում ռիսկերը Հայաստանում, թե բա պոչամբարի տարածքում տեղադրել օձերի վտանգի վերաբերյալ ցուցանակներ»
Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարցում էինք ուղարկել ԱԻՆ Թեղուտի պոչամբարի տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացությունն ու դա տալու համար հիմք հանդիսացած բոլոր փաստաթղթերի, ինչպես նաև պոչամբարի պատվարի կայունության խնդիրների մասին 2018թ-ի հուլիսին 3 մասնագիտացված միջազգային կազմակերպությունների կազմած և ԱԻՆ-ին տրամադրած հաշվետվությունների պատճենները ստանալու համար։
⚠️ Ստացել ենք եզրակացությունը, որից պարզ է դառնում, որ ոչ մի իրական փարձաքննություն չի էլ անցկացվել (տես լուսանկարներում)։
❌ Դրական եզրակացության համար հիմք հանդիսացած փաստաթղթերը չեն տրամադրվել։ Կից 4-5 էջ ռուսերեն փաստաթուղթ է միայն։
❌ Չեն տրամադրվել նաև բրիտանական In Situ Site Investigation Services (www.insitusi.com), ամերիկյան Global Resource Engineering (www.global-resource-eng.com) և ավստրալական ATC Williams (www.atcwilliams.com) կազմակերպությունների 2018թ-ի կազմած հաշվետվությունները։
‼️ Մոտավորապես այսպես են գնահատվում և կառավարվում ռիսկերը Հայաստանում՝ թե բա պոչամբարի տարածքում տեղադրել օձերի վտանգի վերաբերյալ ցուցանակներ։ Ոչ մի խոսք այն մասին, թե ի՞նչ վտանգներ կարող են լինել արտակարգ իրավիճակների դեպքում, ո՞ր բնակավայրերն ու տարածքներն են վտանգվելու, ի՞նչ մակերեսներով, ի՞նչ միջոցառումներ պետք է արվեն այն դեպքում, բնական միջավայրին և մարդկանց կյանքին ու առողջությանն ի՞նչ վտանգներ կսպառնան և այլն և այլն։
Մեր հարցման ամբողջական տեքստը մեկնաբանությունների մեջ նայեք»:
Մոտավորապես այսպես են գնահատվում և կառավարվում ռիսկերը Հայաստանում՝ թե բա պոչամբարի տարածքում տեղադրել օձերի վտանգի…
Gepostet von Լևոն Գալստյան am Mittwoch, 25. September 2019