Վթարի հետևանքով «Mitsubishi»-ի վարորդը տեղում մահացել է:
Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող հատվածը փակ է բեռնատարների համար
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում կա Հայաստանի Հանրապետության մեկ քաղաքացի։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ոստիկանությունը ձեռնարկում է անրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Այսօր՝ մարտի 24-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժին նռնակով զինված, ոստիկանության շենք մտնելու փորձ արած քաղաքացիներից մեկը Ստեփան Հովակիմյանն է։
Արման Ս.-ն ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Պատմության ընթացքում գիտության հանդեպ Եկեղեցու վերաբերմունքի մասին խոսելիս պետք է տարբերակում կատարել արևմտյան երկրներում Կաթոլիկ Եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումների վերաբերյալ: Ի տարբերություն արևմտաեվրոպական երկրներում Եկեղեցու և գիտության բնագավառի միջև առկա լարվածության` հայ իրականության մեջ մեր Սուրբ Եկեղեցին է հանդիսացել նաև գիտության օրրանը:
24-ամյա երիտասարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Տավուշի մարզային քննչական վարչություն:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Լիլիթ Իսրայելյանն անհետ կորած էր համարվում։ Նա ամուսնու հետ գնացել է «Պիկնիկ» խմբի համերգին։ Լիլիթի ընտանիքը հայտնել է, որ ամուսնական զույգը զոհվել է ահաբեկչության ժամանակ, հայտնում է Regnum-ը։
«Եթե վաղն էլ վերադարձի պայմաններ ստեղծեն, մեծ սիրով կվերադառնայի Արցախ՝ հայկական Արցախ, նորից տուն կստեղծեի, նորից կաշխատեի ու իմ հողում կապրեի։ Հավատացեք, Արցախում թողել եմ շատ մեծ հոգևոր արժեքներ, մեր սրբությունները, մեր շիրիմները։ Ծնողիս գերեզմանն Արցախում է, ինչպե՞ս կարող եմ չցանկանամ վերադառնալ Արցախ, դա հիմա բոլորիս մեծ ցանկությունն է»,- եզրափակեց Զարուհի Նարիմանյանը։
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով։ Այս մասին էջում գրել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը
Էստեղ եմ եղել, կոնկրետ պահանջ չեմ լսել. Նարեկ Սարգսյան
Զինված անձը տարբեր, ոչ հասկանալի բառեր էր ասում. ոչ ադեկվատ վիճակում էր. Նարեկ Սարգսյան
Ակնհայտ է, որ սա ահաբեկչական ակտին բնորոշ վարքագիծ է. Արմեն Փամբուխչյան
Ազգային անվտանգության ծառայողները վնասազերծեցին Նոր Նորքի ոստիկանության բաժնի դիմաց զինված քաղաքացուն
Համապատասխան պաշտոնական տեղեկատվություն կամ հաստատում լինելուն պես կտեղեկացնենք:
Երեք քաղաքացի մարտի 24-ին, ժամը 17։00-ի սահմաններում, զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ներքին գործերի նախարարությունը։
Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ ոստիկանության բաժնի դիմաց: Ձեռնարկվում են համապասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար:
#ՀԻՄԱ: Արտակարգ իրավիճակ. զինված մարդիկ` Նոր Նորքի ոստիկանության մոտ. ՈՒՂԻՂ
Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել Նոր Նորքի ոստիկանությունից, որում երևում է նռնակով զինված երիտասարդը:
Որ տեղն ընկնի, Ֆրանսիան կգա, պաշտպանի. վստահ եմ՝ Փաշինյանը կհաղթահարի դժվարությունները. հարցում
Մարտի 24-ին՝ ժամը 17։10-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
24News-ի տեղեկություններով քիչ առաջ Նոր Նորքի ոստիկանության բաժին են ներխուժել 3 անձինք, ովքեր ունեցել են նռնակներ, կարծես թե փորձ է արվել նռնակները պայթեցնել:
Մասիվում զինված տղամարդիկ մտել են ոստիկանության շենք։
«Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի ուղևորուհին ասել է ռումբի մասին, քանի որ իրեն նյարդայնացրել է ուղեկցորդուհու հեռախոսային խոսակցությունը, հայտնում է RT-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին։ Պայթուցիկի մասին արտահայտությունը կատակ է եղել։
Կայքի տեղեկություններով՝ Արթուր Ք․-ն աշխատում է ՀՀ Կառավարության գերատեսչություններից մեկում։Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում։