ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Գյումրիի-Բավրա ճանապարհահատվածը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը (բուք, ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Շիրակի, Կոտայքի, Արմավիրի, Լոռու և Արագածոտնի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի (մառախուղ), Արարատի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում տեղում է ձյուն։
Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
