Բաժիններ՝

Տղամարդ դանակով սպառնացել է դեղատան աշխատակցուհուն ու հափշտակել դրամարկղի գումարը

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ավազակություն կատարելու կասկածանքով նոյեմբերի 9-ին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 32-ամյա տղամարդու։

Հոկտեմբերի 27-ի գիշերը՝ ժամը 23․45-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ազատության պողոտայի դեղատներից մեկն է մտել մի տղամարդ, աշխատակցուհուն դանակով սպառնացել ու հափշտակել դրամարկղի գումարը։

Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ հարուցվեց՝ ավազակության հատկանիշներով։ Արաբկիրի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գործընկերների հետ, օրեր տևած հետևողական աշխատանքի արդյունքում պարզեցին ավազակություն կատարած անձի ինքնությունը։ Ոստիկանության ծառայողները կասկածյալին հայտնաբերեցին նոյեմբերի 9-ին ու բերման ենթարկեցին բաժին։
Նա ոստիկանությունից ներկայացվել է քննչական բաժին ու ձերբակալվել։

Միջոցառումները շարունակվում են հանցագործության գործիք դանակն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930