ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանից գումար պահանջելու վերաբերյալ հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով կարճվել է:
«Կողքիդ եմ». ՀԿ-ն ամանորյա միջոցառում է կազմակերպել տարեցների համար. aysor.am:
Վաղարշապատի դպրոցի ուսուցիչներն ու ծնողները Արմավիրի մարզպետարանում են (ուղիղ). news.am:
Չինաստանի Շենժեն քաղաքում դեկտեմբերի 17-ից 19-ը կայացած «Թվային գոտի և ճանապարհ» 4-րդ համաժողովի ընթացքում համագործակցության հուշագիր ստորագրեցին Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանը և «Թվային գոտի և ճանապարհ» նախաձեռնության նախագահ Հուադոնգ Գոուն:
Արդեն մի քանի օր է, հանրությունը բուռն քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի ավտոմեքենայի հարցը։ Քննարկումները թեժացան այն աստիճան, որ Փաշինյանն ուղիղ եթերով անդրադարձավ թեմային՝ փորձելով պարզաբանումներ ներկայացնել ստեղծված իրավիճակի մասին։ Սակայն կարծելով, թե հեռուստադիտողը հավատաց ներկայացված բոլոր փաստարկներին, Փաշինյանը դիմեց հին ու բարի մեթոդներին և որոշեց թեման լրիվ ցրելու համար մեղքը գցել նախորդների վրա, և իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց հետևյալ գրառումը․
Կառավարությունը «Երեխաների գիշերօթիկ խնամքի ծառայություններ» միջոցառումից դրամական միջոցները վերաբաշխեց և ուղղեց «Կենսաբանական ընտանիքներ տեղափոխված երեխաների ընտանիքներին բնաիրային օժանդակության փաթեթի տրամադրում» և «Երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաններին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ (բեռնաթափում)» միջոցառումներով իրականացվող ծրագրերին:
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է հնարավորություն տալ, որպեսզի քաղաքացու շահերը վճարովի հիմունքներով դատարանում ներկայացնի նաև իրավաբանը, որը փաստաբան չէ:
Երևանի քաղաքապետարանը կենցաղային թափոնների աղբամանների գնման մրցույթ էր հայտարարել: Մրցույթի առաջին խմբաքանակի մատակարարման համար հայտ էր ներկայացրել և հաղթել փետրվարին բացված «Արտար էկո սերվիս» ՍՊԸ-ն, որը, ինչպես պարզվեց, պատկանում է քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության՝ արդեն նախկին պետ Արարատ Խաչիկյանի քրոջ որդուն:
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22․20-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ ստացվեց, որ հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի։ Բուժհաստատություն մեկնած ոստիկանության ՔՀԳ վարչության, Երևան քաղաքի վարչության, Էրեբունու բաժնի ու Նուբարաշենի բաժանմունքի, ինչպես և տարածքային քննչական բաժնի ծառայողները պարզեցին, որ մահացածը Երկաթուղայինների 4-րդ փողոցի 43-ամյա բնակիչ էր։ Իրավապահները համատեղ աշխատանքով պարզեցին դեպքի վայրը։
Հետհեղափոխական Հայաստանում ԶԼՄ-ների ազատ գործունեության նկատմամբ ոչ իրավաչափ միջամտությունը կարծես դարձել է օրինաչափություն:
Թեմայի շուրջ 168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում զրուցել ենք «Ժողովուրդ» օրաթերթի քաղաքական լրագրող Սոնա Գրիգորյանի հետ, որի փոխանցմամբ՝ ոստիկանությունը գործ է հարուցել գողության հատկանիշներով, մինչդեռ խմբագրությունից որևէ բան չեն տարել, և իրենք արդեն մտահոգված են քրեական գործը գողության հատկանիշով հարուցելու հանգամանքով։
Ես անմիջապես արագ արձագանքման խումբ եմ ուղարկել խմբագրություն։ Իրավապահ մարմիններն անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկեն կատարվածը բացահայտելու համար, հատկապես՝ պետք է քննության առարկա դարձնել, թե արդյոք կատարվածը կապ ունի լրագրողական մասնագիտական գործունեության հետ։ Սա պետք է լինի քննության գլխավոր հարցերից մեկը։
Ականավոր հետախույզ Գոհար Վարդանյանը անվտանգության մարմիններում երկարամյա անբասիր գործունեության, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվեց Պատվո շքանշանով:
ՀՀ ազգային անվտանգության համակարգում պետք է հավասարակշռված քայլերով այնպիսի փոփոխություններ կատարել, որ ԱԱԾ-ն դառա առավել արդյունավետ:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սոցիալական ցանցերում կադրեր են տարածվում Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող ՍՈՒ-30ՍՄ կործանիչների վերջին փորձարկումներից:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N 1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ խոսեց դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար նոր գնված ավտոմեքենայի մասին, որովհետև, իր խոսքով, պետական կառավարման մարմինները չեն կարողանում բացատրություններ տալ ու պատասխանել այդ թեմայի շուրջ հանրությանը հուզող հարցերին:
Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ուկրաինայի հայերը շնորհակալություն են հայտնել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման համար:
Զանգվածային լրատվության յուրաքանչյուր միջոցի նկատմամբ որևէ հարձակում կամ անօրինական այլ գործողություն խիստ դատապարտելի է, քանի որ այդկերպ փորձ է արվում լռեցնել, ճնշել ազատ խոսքը, զրկել քաղաքացիներին ստանալու օբյեկտիվ և ամբողջական տեղեկատվություն։
Աստղագետ Էլյա Հովհաննիսյանը հորդորում է 2020 թվականին տիրապետել տիեզերքի գաղտնիքներին ու գտնել իրենց կեսերին: Ըստ նրա՝ հազարամյակներ առաջ տղամարդը և կինը եղել են մի մարդու մեջ: Բայց այդ ժամանակահատվածն ավարտվել է, և սկսվել է կնոջ ու տղամարդու միավորման ժամանակաշրջանը:
Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը, այսօրվա ասուլիսում անդրադառնալով 2020 թվականի կանխատեսվելիք իրադարձություններին, ասաց՝ տարին լինելու է պասիվ և ծանրաբեռնված աշխատանքով լեցուն: Աստղաբանը խորհուրդ է տալիս վերլուծել նախորդ տարիների գործունեությունը, «շարքից հանել այն հինը», որ կարող է բացասական ներգործություն ունենալ նոր կյանքի վրա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի անդամներին՝ ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի գլխավորությամբ։ Ֆեդերացիայի ներկայացուցիչներն օրերս Լեհաստանում տեղի ունեցած բազկամարտի՝ հաշմանդամություն ունեցող մարզիկների աշխարհի առաջնությունից վերադարձել են 5 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե մեդալներով:
Կառավարության շենքի մոտ ինքնասպանության փորձ կատարող տղամարդուն բժիշկներն ու ԱԻՆ աշխատակիցները պատգարակով տեղափոխեցին
Շմոլ գազից թունավորման դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքի 27-ամյա բնակիչ:
Կառավարության դեկտեմբերի 19-ի նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ Քննչական կոմիտեի տարածած այն հաղորդագրությանը, ըստ որի՝ բացահայտվել է երեխաների ապօրինի որդեգրման սխեմա, և այդ գործով կան ձերբակալվածներ։
Ոստիկանության Կումայրիի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողներից ստացած տեղեկություններն իրացնելով՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 20.50-ին, «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել Մոսկվա-Գյումրի չվերթով ՀՀ ժամանած 44-ամյա Տիգրան Պ.-ն, որը նոյեմբերի 29-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի /Գողությունը/ 1-ին մասի մեղադրանքով:
Այսօր գիշեր ինչ-որ անձինք մտել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, տակնուվրա արել այն, սակայն ամեն բան իր տեղում է: