«Որպես դեկան՝ ես ուսանողներին չեմ էլ տեսել։ Հանձնաժողովի անդամ եմ եղել և Zoom-ով եմ իրենց հետ շփվել, ոչ մի ուսանողի չեմ տեսել։ Ես իմ առանձնասենյակում նստած եմ եղել, նման բանը բացառված է, ես ոչ մի բան չեմ կազմակերպել, ոչ մի ուսանողի առերես չեմ հանդիպել։ Քննությունից հետո եկել են շրջիկ թերթիկ վերցնելու, որտեղ ես ստորագրել եմ։ Ամբիոնից վերցրել-բերել են, ես ստորագրել եմ։ Ես համավարակի պատճառով վախենում էլ եմ շփվել, դիմակով, ձեռնոցով, իմ կաբինետում դուռը փակել, նստել և իմ համակարգչով այդ քննությունը ընդունել եմ։ Համալսարանում նաև ամբիոնի վարիչն է եղել և հանձնաժողովի նախագահը։ Իրենք ուրիշ սենյակներում են նստել»։
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում հունիսի 8-ից 9-ը անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման գործնական պարապմունքներ։
Հունիսի 9-ին, ժամը 13։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում՝ «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։
Հրազդանի ծննդատան աշխատակիցը մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից, բացի այդ ունեցել է նաև այլ հիվանդություններ։
Հունիսի 9-ին, ժամը 12:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալվանք գյուղի սկզբնամասում քաղաքացին ընկել է փոսը։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են․ դրանք հունիսի 9-ին ընթացել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Էջմիածնում։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է այսօր և երեկ գրանցված կորոնավիրուսով վարակակիրների ցածր և առողջացածների բարձր թվերին: Նրա խոսքով՝ առողջացածների մեծ թվերը պայմանավորված չեն հիվանդանոցներից դուրսգրումներով: Այսօր կորոնավիրուսով վարակման 350 դեպք է գրանցվել, առողջացածների թիվը 352 է:
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն իր ամբողջ աշխատավարձը փոխացել է գանձապետական հաշվին, որը նախատեսված է Առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու համար:
Հունիսի 9-ին, ժամը 10:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կիրանց գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ։
Հունիսի 7-ին, ժամը 00.05-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ մետրոյի «Շենգավիթ» կայարանի մոտ կրակոցներ են հնչել:
Հունիսի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացրած նմուշառումների արդյունքում Գյումրու երկու խոշոր՝ «Լենտեքս» ու «Սվետտեքս» ընկերություններում վարակակիրների մեծ թիվ է հաստատվել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2018-2019թթ-ին «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության տնօրենը, ինչպես նաև ընկերության հետ փոխկապակցված այլ անձինք, խմբով՝ նախնական համաձայնությամբ, կազմակերպել և կատարել են խարդախություն՝ խաբեության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով` 255.824.768 ՀՀ դրամ, ինչպես նաև կազմել և օգտագործել են կեղծ փաստաթղթեր:
Ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Բացի փողոցներում, բակային հատվածներում և հսկիչ-անցակետերում ծառայությունից, ոստիկանությունը արտակարգ ծառայություն է իրականացնում նաև մետրոպոլիտենի կայարաններում։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 192 բնակիչ։
Հունիսի 8-ին, ժամը 17:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։
Հունիսի 8-ին, ժամը 23։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
«Բագրեւանդում կիրակի օրը կայացած հարսանիքը շատերի կյանքում ճակատագրական դեր խաղաց։ Եվ մենք, որ գրել էինք ու տեսանյութ հրապարակել ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքից, մեզ մի քիչ մեղավոր ենք զգում, որ նպաստել ենք նրա պաշտոնանկությանը, բայց ո՞վ պետք է ենթարկվի պարետատան որոշումներին, պահպանի արտակարգ դրության կանոնները, եթե ոչ առաջին հերթին զինվորականները, այն էլ՝ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ Արտակ Դավթյանը։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից Գյումրիում կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 9-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
COVID-19 վարակակիրները, որոնք շուն կամ կատու են պահում, ախտանշաններ չեն ունենում Տնային կենդանիներ` մասնավորապես շուն կամ կատու ունեցողները մեծ մասամբ թեթև կամ առանց ախտանշանների են հիվանդանում նոր տիպի կորոնավիրուսով:
Ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ մայիս ամսին Դիլիջանի մի բնակիչ, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, «Շամախյան» տեղամասի 10-րդ պահաբաժնի անտառապահին 40 հազար դրամ կաշառք է առաջարկել, որի դիմաց անտառապահը պետք է համաձայներ իր թույտվությամբ, առանց համապատասխան փաստաթղթի, պահաբաժնից չորս անգամ վառելափայտ դուրս բերել:
29-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:
Նոր Զելանդիայում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված վերջին պացիենտը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 9-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Օհանավան, Արտաշավան, Սաղմոսավան գյուղերի գազասպառողների և հարակից օբյեկտների, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն` Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Կոմիտասի փողոցի թիվ 3, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 14, 16, 20, 22, 24, 4ա, 6ա հասցեների գազասպառողների գազամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 9-ին ժամը 10:00-ից մինչև հունիսի 10-ը ժամը 22:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի ղեկավար, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 7-ին, ժամը 21.00-ին, Երևան-Կիև չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել Ուկրաինայի քաղաքացի Սուրեն Ա.-ն, որը ապրիլի 27-ից ԱՄՆ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Արտակ Ալեքսանյանի նկատմամբ բռնություն գործադրելով` «ասֆալտին են փռում»` այդ ընթացքում գլուխը բազմիցս խփելով գետնին: Ապա բոլորին տարել են ոստիկանական բաժին: Այնտեղ արդեն հրավիրվել է շտապ օգնության բրիգադ, Արտակ Ալեքսանյանին տեղափոխել են հիվանդանոց` «Աստղիկ» բ/կ, ուր և նա այսօր վիրահատվել է: