Բաժիններ՝

Այնքան անճար չենք, որ չկարողանանք մեզ համար մի բան առնենք՝ ուտենք․ Շիրակի պետական համալսարանի դեկանը՝ պետական քննության համար ուսանողներից 10․000 դրամ հավաքելու լուրերի մասին

Մի քանի օր առաջ Շիրակի պետական համալսարանում ֆիզիկական կուլտուրայի քննություն են հանձնել 4-րդ կուրսի ուսանողները։

168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ 14 ուսանողից պետական քննության համար հավաքել են 10․000 դրամ։ Ընդամենը մեկ ուսանող է 5000 դրամ տվել։ Երբ ուսանողները հարցրել են, թե ինչի համար է այս գումարը, պատասխանել են, թե՝ քննությունից հետո սեղան ենք գցելու։

Մեր աղբյուրի խոսքով՝ քննություններն առցանց են անցկացվել, հետևաբար՝ որևէ հանձնաժողովի անդամ համալսարանում չպետք է լիներ, տնից էին հետևելու, ինչպես և՝ ուսանողները։ Այնինչ քննությունից 1-2 օր առաջ մթերքներ են գնել ու գնացել, նստել և կերել են։

Քննության օրը հանձնաժողովի նախագահը գնացել է բուհ և ամբիոնի վարիչի աշխատասենյակից էլ մասնակցել է պետական քննությանը։

168.am-ը կապ հաստատեց Շիրակի պետական համալսարանի Մանկավարժության  ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մարդոյանի հետ, ով հերքեց ուսանողներից գումար հավաքելու լուրերը՝ ասելով․

«Որպես դեկան՝ ես ուսանողներին չեմ էլ տեսել։ Հանձնաժողովի անդամ եմ եղել և Zoom-ով եմ իրենց հետ շփվել, ոչ մի ուսանողի չեմ տեսել։ Ես իմ առանձնասենյակում նստած եմ եղել, նման բանը բացառված է, ես ոչ մի բան չեմ կազմակերպել, ոչ մի ուսանողի առերես չեմ հանդիպել։ Քննությունից հետո եկել են շրջիկ թերթիկ վերցնելու, որտեղ ես ստորագրել եմ։ Ամբիոնից վերցրել-բերել են, ես ստորագրել եմ։ Ես համավարակի պատճառով վախենում էլ եմ շփվել, դիմակով, ձեռնոցով, իմ կաբինետում դուռը փակել, նստել և իմ համակարգչով այդ քննությունը ընդունել եմ։ Համալսարանում նաև ամբիոնի վարիչն է եղել և հանձնաժողովի նախագահը։ Իրենք ուրիշ սենյակներում են նստել»։

Խոսակցությունից մի քանի րոպե անց Շիրակի պետական համալսարանի Մանկավարժության ֆակուլտետի դեկանը զանգահարեց մեզ՝ հայտնելով, որ այս տեղեկությունն իրեն շատ է անհանգստացրել, ուստի փորձել է ուսանողներից ճշտել, թե ի՞նչ է կատարվել։

«Զանգեցի կուրսի ավագին՝ Գևորգյան Արմենին, հարցնելով, թե այդ ի՞նչ 10․000 դրամ են հավաքել, ի՞նչ լուրեր են պտտվում։ Արմենը պատասխանեց, որ կուրսի երեխաներով են հավաքել, գնացել են բաց տարածք, պահպանել որոշակի հեռավորություն ու նշել են իրենց ավարտելը։ Մենք էլ, որ ինստիտուտ ենք գնում, այնքան անճար չենք, որ չկարողանանք մեզ համար մի բան առնենք՝ ուտենք։ Բայց երկար էլ չենք մնում, որ չդիմանանք։ Ով էլ գա՝ կհյուրասիրենք, հացով, աղով, ջրով մարդիկ ենք։ Ֆիզկուլտուրայի ամբիոնում էլ մեծ մասը տղամարդիկ են աշխատում, անճար չեն, որ մնան, ու երեխեքն իրենց հաց ու ջուր տան»,- եզրափակեց դեկանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս