Արմեն Սարգսյանը գրքեր է նվիրել ավելի քան 118 երեխաների
Փետրվարի 19-ը՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր:
Օրվա խորհրդին համահունչ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր գրքեր է նվիրել տարբեր մարզերի ավելի քան 118 երեխաների՝ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնքի, Արարատի մարզի Սուրենավան համայնքում բնակվող Հովսեփյանների բազմազավակ ընտանիքին, Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքում բնակվող Կարապետյան բազմազավակ ընտանիքի երեխաներին, որոնց այցելել էր անցած տարվա դեկտեմբերին, «Շալե Գյումրի» կենտրոնի շահառու երեխաներին, որոնց հանդիպել էր Գյումրի այցի ընթացքում, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնին:
Փետրվարի 19-ը՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու…
Gepostet von ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia am Mittwoch, 19. Februar 2020