2024 թվականին infO(1)Cup օլիմպիադայում Հայաստանի դպրոցականները նվաճել են 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ:
Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գորիս-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը միակողմանի բաց է։
2025 թ. ապրիլի 14-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանում կանցկացվի ամառային զորակոչ։ Նախագիծը ներկայացված է e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Իրավախախտը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200.000 ՀՀ դրամի չափով։
Պարգևը Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարուհի Նարա Շլեպչյանին է հանձնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Քրեական ոստիկանները հայտնաբերել են այդ ավտոմեքենաները, բերման են ենթարկել Երևանի բնակիչ 40-ամյա Դավիթ Մանուկյանին
Ողբերգական դեպք է այս գիշեր տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:15-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
2024 թվականի հունիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր. «Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»:
Փրկարարները 86 քաղաքացու տեղափոխել են առաջին օգնության կետ։
Իրենց մասնագիտական պարտքը կատարող, հաճախ սեփական կյանքը վտանգող ու ուրիշի կյանքի համար պայքարող բուժաշխատողների հանդեպ տեղի ունեցող ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա ոչ միայն իրավական գնահատականի, այլ նաեւ հասարակական պարսավանքի:
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.46 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.59 դրամ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Nissan» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի գիշերը և երեկոյան, 27-ի գիշերը, մարտի 1-ի երեկոյան սպասվում է թույլ ձյուն։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Աբովյանի քննչական բաժին։
Պատարագիչ հոգևորականը շապիկի և փորուրարի վրայից գոտի է կրում: Հին ժամանակներում գոտին եղել է իշխանության նշան, իսկ այսօր այն արտահայտում է օծյալ հոգևորականի իշխանությունը:
Գերմանիայի «Սննդամթերքի նախազգուշացում» կայքը տեղեկացրել է, որ թուրքական «Miskets» ապրանքանիշի 100 գրամանոց «Dubai» շոկոլադում հայտնաբերվել է պիտակավորման մեջ չնշված տարր՝ քունջութ:
Քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողություններ կատարած տղամարդկանց
Ըստ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների՝ այս պահին հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում և Արագածոտնում, դիտվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, ինչը որոշ հատվածներում առաջացնում է գետնաբուք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել հերթապահություն՝ մինչև գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են արտահոսքը։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-27-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հերացի թիվ 1 համալսարանական» հիվանդանոց։
Երևանի քաղաքապետարանն աուդիտ կիրականացնի․ Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունների հաշվեքննության ծառայությունների մատուցման համար մատակարար է ընտրվել «Թրասթ Աուդիտ» ՓԲԸ-ն։ Մատուցող ընկերության հետ, ըստ պետգնումների էլեկտրոնային համակարգի, հրատապ մեկ անձ ընթացակարգով իրականացված գնման պայմանագրի գինը 36 միլիոն դրամ է։
Փետրվարի 22-ին Բաղրամյանի համայնքային բաժնի ոստիկանները Արտամետ գյուղի դաշտում նկատել են հրացանով որս անող մի տղամարդու։