Բաժիններ՝

«Արմենիա» ԲԿ-ի պատուհանից պացիենտը նետվել է և մահացել

Ողբերգական դեպք է այս գիշեր տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:15-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու պարեկները նշված բժշկական կենտրոնի բակում հայտնաբերել են բուժառու, Կոտայքի մարզում հաշվառված 61-ամյա Գարեգին Ա-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը նշված բժշկական կենտրոնի 5-րդ հարկի պատուհանից իրեն նետել է: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արցախի Հանրապետությունից էր բռնագաղթել, բուժում էր ստանում նշված բժշկական կենտրոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728