Բաժիններ՝

Տավուշում բախվել են «Skoda»-ն ու «ՈՒԱԶ»-ը. կան տուժածներ

Այսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyаn.com-ը, ժամը 08:40-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում բախվել են Երևանի բնակիչ 50-ամյա Արմեն Ն.-ի վարած «Skoda» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա Լևոն Մ.-ի վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Skoda»-ի ուղևոր, Երևանի բնակիչներ 24-ամյա Լիանա Ն.-ն և 50-ամյա Հասմիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Դիլիջանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728