Ապրիլի 23-ի ցերեկը, 24-26-ը, 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ: 23-ի ցերեկը, 24-25-ը լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով:
Քուրդիստանի Արտաքին հարաբերությունների դեպարտամենտը հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Հայաստանում գտնվող 91 քուրդ ուսանող և այլ քաղաքացիներ տեղափոխվել են, ապահով կերպով ժամանել Իրաք՝ իրենց տուն:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Էդմոնդ Ղազարյանը։
Մասնագետները պահպանել են անվտանգության բոլոր կանոնները։
Կառավարությունը մարտի 23-ի նիստում ընդունեց որոշման նախագիծ, համաձայն որի՝ մայիսի 1-ից կբարձրանա 5 մանկատների աշխատակիցների աշխատավարձը: Նշենք, որ այսօր 623 երեխա շարունակում է խնամվել շուրջօրյա հաստատություններում:
2020թ. ապրիլի 22-ին՝ ժամը 06:50-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապան քաղաքիԳ.Նժդեհի հուշահամալիրի տարածքում դիակ կա:
Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով ապրիլի 21-ից ապրիլի 25-ի ժամը 22.00-ն փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։
Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախագիծը ներկայացնող Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս որոշմամբ շահառուների համար անվճար են դառնում բոլոր տեսակի բժշկական ծառայությունները:
Բազմիցս անդրադարձել ենք Հայաստանի բոդիբիլդինգի չեմպիոն Վահրամ Հակոբյանի ներգրավվածությամբ գործի քննությանը, որի շրջանակներում վերջինս մեղադրվում է իր` նախկին վաղեմի ընկերոջից գումար շորթելու ենթադրյալ արարքի մեջ, ինչը, նրա պնդմամբ՝ սուտ մատնության հիման վրա շինծու մեղադրանք է։
Ապրիլի 23-ին, ժամը 10:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղի Հրապարակ 3 հասցեում գտնվող ոչ բնակելի շինությունում տեղի է ունեցել փլուզում:
«Ապրիլի 23-ի դրությամբ Հայաստանում ունենք արձանագրված վարակակրի 50 նոր դեպք, բուժված քաղաքացիների թիվը 26 է, վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 1523, ակտիվ բուժման դեպքերը՝ 840, բուժվածների թիվը՝ 659, մահերի թիվը՝ 24, ունենք ծայրհեղ ծանր վիճակում գտնվող երիտասարդ 27 տարեկան վարակակիր»,- այսօր Կառավարության նիստի ընթացքում ներկայացնելով կորոնավիրուսով պայմանավորված վիճակագրությունը, ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Կարծես հետևողականորեն, որոշ մարդիկ և խմբեր, քայլեր են անում տնտեսությանը և մարդկանց անդառնալի վնասներ հասցնելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մարտի 1-ից ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում 4 անգամ աճել է թեժ գծի զանգերի թիվը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Սանկտ Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և «Уральские авиалинии» ընկերության միջև ձեռք բերված պայամանավորվածության համաձայն՝ ապրիլի 23-ին, ժամը 12․00-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը։
Ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերում:
Ապրիլի 23-ին, ժամը 00:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Փեթակ» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Հետո Հովհաննես Գալստյանից տեղեկացա, որ իր հովանավորը մասամբ հրաժարվել է խոստումից։ Պատասխանատու աշխատանքի ընթացքում պատահում է, որ ոչ ստանդարտ իրավիճակներում, մարդուն օգնելու համար, պետք է որոշում կայացնել։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ի ժամը 08:45-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը: Փոխարենը՝ ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ:
2020 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 17:30-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ծակած-կտրած վնասվածքներով բուժօգնության է դիմել Լոռու մարզի բնակիչ:
Ապրիլի 6-ին, ժամը 17-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ ապրիլի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Բյուզանդի փողոցի տներից մեկի մոտ կայանված «ԲՄՎ» մակնիշի մեքենայի կողային հայելիները:
Ռուսաստանում ապրիլին կերակրի աղի նկատմամբ պահանջարկը մեծացել է:
Հայաստանի պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ ապրիլի 22-ի N 52 որոշմամբ, հաշվի առնելով ապրիլի 20-ին և 21-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրություններ՝ 24 ժամով կարգելվեն հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեությունը:
Ապրիլի 14-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ Արզնի համայնքի ջրամղիչ կայանից գողություն են արել։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի՝ բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները առանց դատարանի որոշման պետք է տրամադրի Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին՝ հարկային հսկողության շրջանակներում օգտագործելու նպատակով։
Ապրիլի 17-ին, ժամը 05.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում «Իզիփեյ» ընկերության հերթապահից հաղորդում ստացվեց, որ Էրեբունու փողոցի վճարային տերմինալի ձայնազդանշանային համակարգը միացել է և հնարավոր է գողություն են անում:
Կառավարության կայքում տեղադրված փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ստորագրած որոշումներից տեղեկանում ենք, որ այս օրերին աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան է ուղարկվել մեծ քանակի օգնություն, և Ավինյանը ստորագրել է որոշումներ՝ դրանք բարեգործական համարելու և համապատասխանաբար մաքսատուրքից ազատելու մասին:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 21-22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ապրիլի 16-ին հանդիպել է «Ռենովեյշն փրոջեքթ մենեջմենթ քամփնի» ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպման շրջանակում քաղաքապետին է ներկայացվել Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիրի կառուցման առաջարկը: