Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Մարտի 12-ի ցերեկը հանարապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 12-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված՝ լույս 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:
Հանրապետության տարածքում՝
Մարտի 12-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն։ Մարտի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը կնվազի 4-5, 13-ի գիշերը՝ 9-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Մարտի 12-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է ձյուն, քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Մարտի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի մարտի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 18.30C (1968 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` -17.50C (1985 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 5.40C