«Աբակ 2021». Երևանում տեղի կունենա մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա
Աբակ» Հայաստանում մենթալ թվաբանության առաջին ակադեմիայի կազմակերպած «Աբակ 2021» մենթալ թվաբանության ամենամյա միջազային հոբելյանական 5-րդ օլիմպիադան տեղի կունենա մարտի 14-ին: Այն անցկացվելու է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» շքասրահում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օլիմպիադային օնլայն և օֆլայն ձևաչափերով մասնակցելու է մենթալ թվաբանությամբ զբաղվող 5-15 տարեկան մոտ 300 սաներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Միացյալ Նահանգներից և Կանադայից։
Երեխաները մրցելու են ըստ տարիքային խմբերի և մենթալ թվաբանության բարդության աստիճանների։ Իրենց տարիքային խմբերում և աստիճաններում լավագույն արդյունք ցուցաբերած սուպերչեմպիոններն արժանանալու են դրամական պարգևների՝ տրամադրված միջոցառման աջակից SoftConstruct ընկերության կողմից։