Բաժիններ՝

Հարևանի տնից 3100 եվրո գաղացած երիտասարդը հայտնաբերվել է

Մարտի 10-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Բաժնի օպերատիվ խումբն ու տարածքային քննչական մարմնի ծառայողները մեկնեցին դեպքի վայր՝ Կոմինտերնի փողոց։ 74-ամյա տանտիրուհին իրավապահներին հայտնեց, որ պահածոների պահարանի տարաներից մեկում դրել էր 3900 եվրո, որից 3100-ը գողացել են՝ իր պատկերացմամբ՝ փետրվարի 10-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Կումայրիի ոստիկանները ձեռնարկեցին մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Թաղամասում իրականացրած օպերատիվ հարցումների արդյունքում քրեական հետախույզները պարզեցին, որ փողը գողացել էր տուժողի հարևանը: 17-ամյա երիտասարդը հայտնաբերվեց Գյումրու Տիգրան Մեծի փողոցում ու կասկածանքով բերման ենթարկվեց բաժին, ապա ներկայացվեց Շիրակի մարզային քննչական վարչություն։ Շուտով հայտնի դարձավ, որ 74-ամյա կինը նրան պարտքով փող էր տվել, երիտասարդն էլ նրա տնից գողացած փողով վերադարձրել էր պարտքը։ Նաև իր համար թանկարժեք իրեր էր գնել։ Փողի մի մասն էլ մանրել էր, նաև դոլար գնել։

Գողոնի չծախսած, կարելի է ասել՝ փոքր մասը հայտնաբերվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031