Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի արտադրության տեղայնացման հնարավորությունը Հայաստանում եւ Ղրղզստանում քննարկվում է:
Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ գիշերը Սյունիքի մարզում միջադեպ է տեղի ունեցել:
Մայիսի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 22-ին, 24-25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-ին և 26-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Մայիսի 20-ին, ժամը 19:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի զրահափոխադրիչը, մշտական տեղակայման վայրից կիրառման շրջաններ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը: Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է զրահափոխադրիչի մեխանիկ-վարորդ, ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը (2020թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Երևանի թիվ 1 ՏՍ)։
Մայիսի 24-ից հունիսի 4-ը Թուրքիայի Քոնյա քաղաքի ավիաբազայում անցկացվելու է “Anatolian Phoenix-2021” որոնողափրկարարական զորավարժությունը, որին ներգրավված են լինելու նաև Ադրբեջանի ռազմաօդային և ռազմածովային ուժերի զինվորականները։
Մայիսի 20-ին, ժամը 14.30-ին, Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում իրար են բախվել մոտոցիկլ և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա. 18-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։
***
Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների այցելություն Սյունիքի մարզ` Հայաստանի տարածք Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 20-ին Բագրատունյաց փողոցից Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Գագիկ Մ.-ն, որը մայիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
2021թ. մայիսի 21-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «VAZ 21723-110-01» մակնիշի և «ZIL MMZ-554M» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «VAZ 21723-110-01» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին անզգուշությամբ պատճառվել է մահ։
«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել է, որ Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «հնդկական» տարբերակի 10-ից ավելի դեպք, բայց դրանք վտանգավոր չեն:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկի ծառայողից մայիսի 20-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ 2-րդ մասնաշենքի հետնամասում նկատվում է դատապարտյալի շարժ:
Մայիսի 20-ին, ժամը 11.20-ին, Երևանի Անդրանիկի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 69-ամյա Սմբատ Ամիրյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է քննություն։
Մայիսի 21-ին, ժամը 03։11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Շրի Լանկան 10 օրով դադարեցնում է արտասահմանից ուղևորների մուտքը կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը վերահսկելու համար
Մայիսի 17-ին ոստիկանության Տավուշի բաժին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 21-ի ժամը 10.00-19.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-87 շենքերի և հանրային բաժանորդների, ինչպես նաև Ջրառատ թաղամասի ջրամատակարարումը:
Մայիսի 20-ին, ժամը 21։09-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
168․am-ը պարբերաբար շրջում է Երևանի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաև տարբեր մարզերի քաղաքներով և գյուղերով, քաղաքացիներից հետաքրքրվում առաջիկա ընտրություններին մասնակցելու իրենց մտադրությունների մասին, և եթե մասնակցելու են, ապա քաղաքական ո՞ր ուժի օգտին են քվեարկելու։
Սևանի կայազորի զինվորական դատախազության հանձնարարությամբ Վարդենիսի ՌՈ բաժնում նախպապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մայիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ հրամանատարների կազմակերպմամբ՝ մի խումբ զինված զինծառայողներ ապօրինի հատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա բնակավայրի և Նորաբակ համայնքի սահմանային հատվածներում պահպանվող ՀՀ պետական սահմանը:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հրշեջներն զգալիորեն մեծացրել են ուժերի խմբավորումն անտառային սաստիկ հրդեհը մարելու համար, որը բռնկել է Կորնթոսի ծոցի ափին գտնվող Լուտրակի քաղաքի մերձակայքի Սխինոսի շրջանում, Աթենքից 80 կիլոմետր դեպի արևմուտք:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է:
Հայազգի լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է ՀՀ շուրջ իրավիճակին:
Կյանքից հեռացել է լրագրող, տնտեսական մեկնաբան Արա Մարտիրոսյանը:
Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
Արմավիրի մարզային փրկարարական վարչության կողմից Մարգարա համայնքում մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ին, անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն:
Միայն չասես որ մեր զինվորների ծեծը դեռ հրաժարականի պատճառ չէ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար Գեղամ Նազարյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Մայիսի 16-ին ոստիկանության Հրազդանի բաժնում ապօրինի ծառահատման վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել։ Ըստ տվյալների՝ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի անտառահատվածում 32-ամյա քաղաքացին ծառեր էր ապօրինի կտրում: